«Անուշ» օպերան

Հայկական օպերայի նոր խաղաշրջանը. ժամանակները փոխվում են, սերը մնում է

278
(Թարմացված է 16:35 20.09.2016)
«Անուշ» օպերայի պրեմիերան առաջին անգամ տեղի է ունեցել 1912 թվականին Ալեքսանդրապոլում (Գյումրի)։ Այդ բեմադրությամբ մեկնարկեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղաշրջանը։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայտնի օպերային բարիտոն, Հայաստանի վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կոնստանտին Սիմոնյանը ժամանակին կատարում էր Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի հիման վրա ստեղծված «Անուշ» օպերայի գլխավոր դերերից մեկը։ Այժմ նա փոխանցում է փորձը և վարպետությունը երիտասարդ վոկալիստներին։

Սիմոնյանը շատ տարիներ առաջ կատարել է Անուշի եղբայր Մոսիի դերը։ Օպերայի այսօրվա բեմադրությունը հիանալի է համարում։

«Խաղում են հայրենիքի սահմաններից դուրս հայտնի երիտասարդ արտիստներ։ Օրինակ, հայտնի բարիտոն Գևորգ Հակոբյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Անահիտ Մխիթարյանն ու այլք։ Տարիներ առաջ ես պատիվ եմ ունեցել բացելու թատերական խաղաշրջանը։ Դրա համար շնորհակալ եմ մեր թատրոնի ղեկավարությանը», — ասաց Սիմոնյանը։

Նա արդեն լքել է բեմը, սակայն օգնում է երիտասարդ կատարողներին։

«Նոստալգիա եմ ապրում, քանի որ օպերային կողքից եմ հետևում, բեմադրելու գործում աջակցում եմ իմ փորձով և գիտելիքով ։ Օգնում եմ երիտասարդներին՝ զարգացնել իրենց տաղանդն ու հնարավորությունները», — նշեց նա։

Վերջին տարիների ընթացքում ամեն ինչ փոխվել է` դերասանները, ռեժիսորները, բամադրությունը, երգելու ոճը։ Sputnik Արմենիային այդ ամենի վերաբերյալ իր տպավորությունները պատմեց Սիմոնյանը։

«Ինչ վերաբերում է «Անուշ» օպերային, ես անձամբ տեսել եմ երեք բեմադրություն՝ Վարդան Աճեմյանինը, Տիգրան Լևոնյանինը և Գեղամ Գրիգորյանինը։ Իհարկե, ամեն ինչ ժամանակի հետ փոխվում է, սակայն սիրո պատմությունը մնում է, և երաժշտությունն առաջվա պես է հնչում», — ավելացրեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, առաջ գրեթե բոլոր բեմադրությունները մի փոքր «մռայլ» ու ողբերգական էին, հիմա ավելի գունավոր է դարձել։ Եվ այդ ամենը երիտասարդ սերնդի շնորհիվ։

«Մենք շատ տաղանդավոր երիտասարդ երգիչներ, դերասաններ և ռեժիսորներ ունենք, նրանք օպերային նոր շուչ կհաղորդեն», — ասաց Սիմոնյանը։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 15-ին կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայով մեկնարկեց 83-րդ թատերաշրջանը։

Թատրոնի նախասրահում դերասանները, հայկական ազգային տարազներ հագած, կանանց ծաղիկներ էին բաժանում, իսկ երկրորդ հարկում լարային գործիքների վրա երաժիշտների մի խումբ էր նվագում։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սեպտեմբերյան խաղացանկում կներկայացվեն նաև Արամ Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ» բալետները, ինչպես նաև Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան։ Մինչև տարեվերջ նախատեսվում է հանդիսատեսին ներկայացնել նաև Պուչինիի «Տոսկա» օպերայի և Խաչատրյանի «Դիմակահանդեսը» բալետի պրեմիերաները։

278
Արծվիկ Մինասյան. 3 մարտի, 2021

Բացի ՍԴ դիմելուց, նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. Արծվիկ Մինասյան

0
Արծվիկ Միասնյանը կարծում է, որ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու օրենքի վիճարկումը նախագահի կողմից քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ նախագահը պետք է հետևողական լինի իր որոշման մեջ։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը` մանրամասներ հայտնելով այսօր նախագահի հետ կայացած հանդիպումից։

Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Սա մեկ անձի հարց չէ, միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցը չէ` ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնել։ Այս վճռականությունը փոխանցեցինք նախագահին նրա հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, մենք ասել ենք նաև, որ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման»,–ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` օրենքի վիճարկումը միայն քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։ Մինասյանը կարծում է, որ նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. այլ տարբերակ չի կարող լինել, քան ՍԴ դիմելը։

Մինասյանը շեշտեց, որ դավաճանը պետք է կրի իր պատիժն ու դատվի։

Հիշեցնենք, որ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ԱԺ–ում է։

0
Հակոբ Արշակյան

Ինչու էր դատարկ Աբու Դաբիի հայկական ռազմատեխնիկայի տաղավարը. նախարարը խոսեց սկանդալի մասին

5
(Թարմացված է 17:03 03.03.2021)
Հարցն ԱԺ–ում բարձրացրեց պատգամավոր Կարեն Սիմոնյանը, շեշտեց, որ ցուցահանդեսին մասնակցելու համար 200 000 դալար գումար է ծախսվել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին անդրադարձավ Աբու Դաբիում կայացած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ռազմատեխնիկայի ցուցանմուշների շուրջ տեղի ունեցած սկանդալին։

«Ցուցանմուշները, որոնք լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների ընդամենը մի մասն են։ Դրանք էքսպոնատներն են, որոնք ըստ էության տեսք են տալիս ու նաև ապրանքի տեսքն են ներկայացնում ցուցահանդեսի տաղավարում։ Բայց որակումներ են հնչել, որ տաղավարը դատարկ է եղել։ Ես կարծում եմ այսպիսի որակումներից պիտի խուսափենք»,– ասաց Արշակյանը` հավելելով, որ ցուցահանդեսի բովանդակային մասը դրան մասնակցած հայկական 14 ընկերություններն ապահովել են։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հրամանով նշանակված ծառայողական քննությանը, Արշակյանը նշեց, որ այն չի ավարտվել ու խոստացավ արդյունքները տրամադրել խորհրդարանին։

Հարցը բարձրացրած պատգամավոր Կարեն Սիմոնյանը շեշտեց, որ ցուցահանդեսին մասնակցելու համար 200 000 դալար գումար է ծախսվել։

«Եվ պատասխանատվությունն այս դեպքում կրում եք Դուք, ո՞ւմ եք ուզում պատժել»,– ասաց Սիմոնյանը։

Նախարարը կրկնեց, որ մեղավորներին կբացահայտի ծառայողական քննությունը, բայց և հավելեց. «Պատճառներից են պատերազմն ու COVID-ը, որոնց պատճառով մենք ուշ ենք սկսել նախապատրաստական աշխատանքները»,– ասաց նա։

Հիշեցնենք` միջազգային ցուցահանդեսի 2-րդ օրը` փետրվարի 22-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող լուսանկարներին, ըստ որոնց ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ՀՀ–ն միայն բուկլետներ է ներկայացրել, պարզաբանում էր տարածել, որտեղ ասված էր. «Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի»։

Ավելի ուշ նախարարությունը նոր հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ ցուցանմուշները ուշացումով, բայց արդեն տեղ են հասել։ Սոցիալական կայքերի օգտատերերը, սակայն նկատեցին, որ ցուցահանդեսից ներկայացված տեսանյութում հայաստանյան ռազմական տեխնիկայի ոչ մի ցուցանմուշ չէր երևում։ Ցուցափեղկերին դարձյալ միայն բուկլետներ ու պլակատներ էին։

5
թեգերը:
կորոնավիրուս, Պատերազմ, սպառազինություն, ԱԺ, ռազմարդյունաբերություն, Աբու Դաբի, Հակոբ Արշակյան