«Ժողովուրդ». Վազգեն Խաչիկյանը նախագահից ներում Է խնդրել
«Ժողովուրդ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել Էր, որ Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում Սերժ Սարգսյանը մի շարք դատապարտյալների ներում Է շնորհելու։
Մասնավորապես, նշվում են ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի և «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված դաշնակցական Արմենակ Մնջոյանի անունները։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որը 2012-ից յուրացման համար 13 տարվա ազատազրկման Է դատապարտված, նույնպես Սերժ Սարգսյանից ներում Է խնդրել։ Նրան ներում շնորհել-չշնորհելը հատուկ հետաքրքրության առարկա Է»,-գրում է թերթը։
«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի վերջին լավությունը Արմավիրի գեներալ մարզպետին
«Հրաժարականից առաջ Հովիկ Աբրահամյանը վերջին լավությունն է արել Արմավիրի գեներալ մարզպետին։ Վերջին նիստին որոշել են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի՝ մարզպետի որդու, պաշտոնավարման ժամկետը երկարաձգել 4 տարով՝ մինչև 2020 թ. սեպտեմբերի 13-ը։
Ղահրամանյանները մեզանում պահանջված պաշտոնյաներ են, այդ է պատճառը, որ 67-ամյա մարզպետը դեռ շարունակում է պաշտոնավարել, թեև չի բացառվում, որ գնան սերնդափոխության՝ «յուրաքանչյուր ընտանիքից մեկ պաշտոնյա» սկզբունքի շրջանակներում»,-գրում է թերթը։
«Իրավունք». Բժշկականի անվտանգության ծառայության պետը գումարի դիմաց ապահովել է որոշ ուսանողների դրական գնահատականներ ստանալը
«Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանը կալանքի տակ Է։ Թե ինչ կապ ունի անվտանգության պատասխանատուի կալանավորումը բուհի հետ, փորձեցինք հետաքրքրվել համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այնտեղից, սակայն խուսափեցին հստակ պատասխան տալուց, նկատելով միայն. «Ձեր հարցին պատասխանել ներկա պահին չենք կարող։ Այժմ նախաքննություն է ընթանում։ Ուստիև մանրամասներ, թե ինչ կապ ունի կալանավորումը բուհի հետ, հայտնել չենք կարող»։
Նշենք նաև, որ ըստ համալսարանում տարածված լուրերի՝ Վ. Գինոսյանը կալանավորվել է համալսարանում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։
Իսկ որոշ աղբյուրներ ակնարկեցին, որ խոսքը կարող է ընդունելության քննությունների ժամանակ բուհական վերին հովանու ներքո գործ «դզելու» մասին լինել։ Պարզաբանումների համար դիմեցինք նաև ԱԱԾ։
ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը որոշ պարզաբանումներ տվեց։ Նրա խոսքով՝ Վանիկ Գինոսյանը ձերբակալվել Է սեպտեմբերի 8-ին և, իրոք, բժշկականի հետ կապված չարաշահումների գործի շրջանակներում. «Քննությամբ պարզվել Է, որ Վ. Գինոսյանը որոշ ուսանողների ապահովել Է գումարի դիմաց դրական գնահատականներ ստանալը։ Քննությունը շարունակվում Է»»,-գրում է թերթը։
«Հրապարակ». Գյումրիում նախընտրական կրքերը թեժանում են
«Մարզից ընտրված պատգամավոր Արման Սահակյանն ու Սուքիաս Ավետիսյանը որոշել են ձեռքերը լվանալ, քանի որ Բալասանյանն իրեն «ճիշտ» չի պահում՝ գլուխ է գովում, որ ավագանու ցուցակի վերին հորիզոնականներում իր մարդիկ են, և հենց նրանց շնորհիվ էլ ինքը վերընտրվելու է։
ՀՀԿ-ականներն էլ վրդովված են այդ հանգամանքից ու մատը մատին չեն խփում։ Երեկ Սուքիաս Ավետիսյանը չհերքեց լարվածության փաստը։
Մեր հարցին՝ ՀՀԿ-ն Գյումրիում միասնական է, աջակցո՞ւմ է Բալասանյանին, պատասխանեց. «ՀՀԿ մարզային խորհուրդն իր որոշումը կայացրել է, և բնական է, որ իր որոշման տերն է ու սատարում է իր թեկնածուներին»։ Սակայն խոստովանեց. «Այո, խնդիր եղել է շրջանային կառույցների հետ քննարկելու փուլում, դժգոհություններ եղել են ցուցակների հետ կապված, ավելի ճիշտ՝տեղերի հետ կապված, բայց դժգոհությունները կապ չունեն, ՀՀԿ-ի թիմն ամբողջությամբ ներգրավված է այդ գործի մեջ»»,-գրում է թերթը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ նախագահը պետք է հետևողական լինի իր որոշման մեջ։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը` մանրամասներ հայտնելով այսօր նախագահի հետ կայացած հանդիպումից։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Սա մեկ անձի հարց չէ, միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցը չէ` ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնել։ Այս վճռականությունը փոխանցեցինք նախագահին նրա հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, մենք ասել ենք նաև, որ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` օրենքի վիճարկումը միայն քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։ Մինասյանը կարծում է, որ նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. այլ տարբերակ չի կարող լինել, քան ՍԴ դիմելը։
Մինասյանը շեշտեց, որ դավաճանը պետք է կրի իր պատիժն ու դատվի։
Հիշեցնենք, որ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ԱԺ–ում է։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին անդրադարձավ Աբու Դաբիում կայացած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ռազմատեխնիկայի ցուցանմուշների շուրջ տեղի ունեցած սկանդալին։
«Ցուցանմուշները, որոնք լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների ընդամենը մի մասն են։ Դրանք էքսպոնատներն են, որոնք ըստ էության տեսք են տալիս ու նաև ապրանքի տեսքն են ներկայացնում ցուցահանդեսի տաղավարում։ Բայց որակումներ են հնչել, որ տաղավարը դատարկ է եղել։ Ես կարծում եմ այսպիսի որակումներից պիտի խուսափենք»,– ասաց Արշակյանը` հավելելով, որ ցուցահանդեսի բովանդակային մասը դրան մասնակցած հայկական 14 ընկերություններն ապահովել են։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հրամանով նշանակված ծառայողական քննությանը, Արշակյանը նշեց, որ այն չի ավարտվել ու խոստացավ արդյունքները տրամադրել խորհրդարանին։
Հարցը բարձրացրած պատգամավոր Կարեն Սիմոնյանը շեշտեց, որ ցուցահանդեսին մասնակցելու համար 200 000 դալար գումար է ծախսվել։
«Եվ պատասխանատվությունն այս դեպքում կրում եք Դուք, ո՞ւմ եք ուզում պատժել»,– ասաց Սիմոնյանը։
Նախարարը կրկնեց, որ մեղավորներին կբացահայտի ծառայողական քննությունը, բայց և հավելեց. «Պատճառներից են պատերազմն ու COVID-ը, որոնց պատճառով մենք ուշ ենք սկսել նախապատրաստական աշխատանքները»,– ասաց նա։
Հիշեցնենք` միջազգային ցուցահանդեսի 2-րդ օրը` փետրվարի 22-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող լուսանկարներին, ըստ որոնց ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ՀՀ–ն միայն բուկլետներ է ներկայացրել, պարզաբանում էր տարածել, որտեղ ասված էր. «Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի»։
Ավելի ուշ նախարարությունը նոր հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ ցուցանմուշները ուշացումով, բայց արդեն տեղ են հասել։ Սոցիալական կայքերի օգտատերերը, սակայն նկատեցին, որ ցուցահանդեսից ներկայացված տեսանյութում հայաստանյան ռազմական տեխնիկայի ոչ մի ցուցանմուշ չէր երևում։ Ցուցափեղկերին դարձյալ միայն բուկլետներ ու պլակատներ էին։


