Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակում երթևեկությունը կդադարեցվի

34
(Թարմացված է 06:50 14.09.2016)
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ վաղը կեսգիշերին մոտ Երևանի Հանրապետության հրապարակում կդադարի երթևեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 14-ին ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 6-ը և սեպտեմբերի 15-ին ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 6-ն Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ոստիկանության հասարակության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին վերը նշված ժամերից երկու ժամ առաջ դուրս բերել տրանսպորտային միջոցներն Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի տարածքից։

Հակառակ դեպքում ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք:

34