Երևանյան բիենալեն Sputnik Արմենիայում միավորեց Լեհաստանի և Գերմանիայի դեսպաններին

Երևանյան բիենալեն Sputnik Արմենիայում միավորեց Լեհաստանի և Գերմանիայի դեսպաններին

32
(Թարմացված է 20:08 13.09.2016)
Հայաստանը դարձավ հարթակ մշակութային երկխոսության համար։ Գերմանիան և Լեհաստանը աջակցում են Երևանում գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեի անցկացմանը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն Երևանում կանցկացվի 2017 թվականին։ Հայաստանում արվեստի այդ տեսակը սկիզբ է առել XX դարում։

«Հայաստանի նկարիչների միության հովանու ներքո, նրա ստեղծման պահից, գեղարվեստական տպագրությունով զբաղվող արվեստագետների խումբ է աշխատում։ Հայաստանի թատերական համալսարանում գեղարվեստական տպագրությունը որպես առանձին ուղղություն դասավանդել են դեռևս ԽՍՀՄ տարիներից», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության տնօրեն Սոնա Հարությունյանը։

Նրա խոսքով, Հայաստանում այդ ուղղությամբ զբաղվողներ կային, սակայն չկային այնպիսի գեղարվեստական տպագրության դպրոցներ, այնպիսի ավանդույթներ, ինչպիսիք Գերմանիայում և Լեհաստանում են։
XXI դարում հայ տպագրիչներն աշխատում են խորհրդային ժամանակների հաստոցներով։

«Գեղարվեստական տպագրությունով զբաղվողներ շատ ունենք, սակայն նրանք համարժեք հարթակներ չունեն Հայաստանում ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար», — ասաց Հարությունյանը։ Դա էլ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության ներկայացուցիչներին դրդեց Հայաստանում անցկացնել միջոցառումը։

Այն թույլ կտա գեղարվեստական տպագրությունով զբաղվող հայերին ոչ միայն ցուցադրել իրենց աշխատանքները, այլև Լեհաստանի և Գերմանիայի գործընկերների հետ փորձ փոխանակել, քանի որ այնտեղ այդ ուղղությունը հայտնի է դեռևս միջին դարերից։

Հայաստանի համար նման կարևոր միջոցառում անցկացնելու գործում ակտիվ մասնակցություն ունեն Հայաստանում Լեհաստանի և Գերմանիայի դեսպանները։

«Հայաստանը հարուստ մշակույթ ունի։ Դուք կինոյի և երաժշտության հրաշալի փառատոներ ունեք, սակայն գեղարվեստական տպագրության ոլորտը մի փոքր զիջում է։ Մենք որոշեցինք օգնել, քանի որ Գերմանիայում այդ ոլորտն առաջացել է դեռ միջին դարերում», — ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։

Դիվանագետը նշել է, որ բացի այս միջոցառումից, նա աջակցում է երկկողմանի երկխոսության հաստատմանն ուղղված մի շարք ծրագրերի։

Քիսլերը խոստովանեց, որ Հայաստանում իր առաջին մամուլի ասուլիսը տվել է հենց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում, մեկ այլ նմանատիպ նախագծի քննարկման շրջանակներում։

Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Հասերն իր հերթին խորհրդանշական է համարում այն փաստը, որ Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները միասին օգնում են հայակական կողմին առաջին միջազգային բիենալեի անցկացման հարցում։

«Գեղարվեստական տպագրությունը Լեհաստանում, ինչպես նաև Գերմանիայում, ի հայտ է եկել միջին դարերում։ 2017 թվականը նշանակալի է նրանով, որ մենք տոնելու ենք Լեհաստանի հայ համայնքի ստեղծման 600-ամյակը», — ասաց դեսպանը։

Երևանում առաջին միջազգային բիենալեի անցկացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, համապատասխան կոմիտե է ստեղծվել, իսկ հոկտեմբերին հայտնի կդառնան ժյուրիի անդամների անունները։

32