Ձու

Հայաստան է բերվել անհայտ ծագումով ձվի խմբաքանակ

133
Օգոստոսին Հայաստան է ներկրվել ձվի խմբաքանակ, որի ծագումն անհայտ է: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը՝ հավելելով, որ ձվի նշված խմբաքանակը մակնշված չէ:

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի-Sputnik.Ներկրված ձուն կասկածելի է հենց միայն այն պատճառով, որ դրա վաճառքի գինը շատ ավելի էժան է, քան տեղական արտադրության ձվի գինը:

«Տարածաշրջանում նման շուկայական գին չկա: Մենք ճշտել ենք: Բնականաբար, ՌԴ-ում գինն ավելի ցածր պետք է լինի, քան Հայաստանում»,- ասաց Սերգեյ Ստեփանյանը՝ դժվարանալով հաստատել կամ հերքել մամուլում առկա տեղեկատվությունն այն մասին, որ չմակնշված ձուն Հայաստան է ներկրվել Ռուսաստանից:

Հայաստանի թռչնաբույծների միությունն այժմ սեփական ուսումնասիրությունն է իրականացնում՝ ներկրողների հետ քննարկման արդյունքում պարզելու, թե որտեղից և ինչ ձու է հասել հայաստանյան շուկա:

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն, վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի հարավային մարզերի թռչնաֆաբրիկաներից Հայաստան է ներկրվել շուրջ 1,2 մլն չմակնշված հավի ձու: Ընդ որում՝ ձուն Հայստան է հասել սովորական բեռնատարներով՝ առանց սառնարանային պայմանների և իրացվում է Երեւանից դուրս՝ աչքից հեռու:

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը նաև հայտնեց, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ), որն այս դեպքում հիմնական պատասխանատու պետական մարմինն է, տեղյակ է խնդրի մասին և զբաղվում է դրանով:

133