00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտե՞ղ պատիժը կկրի Վալերի Պերմյակովը

© Sputnik / Асатур ЕсаянцСуд над рядовым РФ Валерием Пермяковым
Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը կորոշի Արդարադատության նախարարությունը՝ ռուսական կողմի հետ քննարկման արդյունքում, երբ կկայացվի նրա նկատմամբ վերջնական դատական ակտը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԳԴ թեկնածու Արթուր Դավթյանը:

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Թե որտեղ իր պատիժը կկրի Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովը, պարզ կդառնա միայն նրա նկատմամբ ընթացող դատավարության և վերջնական դատական ակտի կայացումից հետո: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

Լրագրողներին առաջին անգամ թույլատրվել է նկարահանումներ կատարել Ավետիսյանների տանը - Sputnik Արմենիա
Բացառիկ կադրեր Ավետիսյանների տնից

«Պերմյակովի պատժի կրման խնդիրը կարող է քննարկման առարկա դառնալ միայն այն բանից հետո, երբ օրինական ուժի մեջ կմտնի նրա նկատմամբ կայացված դատական ակտը։ Բայց այդ փուլում արդեն քննարկման առարկա է դառնալու արդեն ոչ թե դատախազության, այլ Արդարադատության նախարարության կողմից»,- ասաց Արթուր Դավթյանը։

Դատախազի թեկնածուն նաև հիշեցրեց, որ հարցը քննարկման առարկա կարող է դառնալ, եթե Ռուսաստանի Դաշնությունը ցանկություն հայտնի, որ Վալերի Պերմյակովը պատիժը կրի այդ երկրի տարածքում գտնվող ՔԿՀ-ում:

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին
Լրահոս
0