Գազ

Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է

10
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ Հայաստան ներկրվող գազի մատակարարումը վերականգնվել է։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 12-ին, ժամը 12:20-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: Այս մասին նշված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած հայտարարության մեջ։

Գազամատակարարման դադարեցման ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումն իրականացվել էր ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների: Այն իրականացվել էր Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանից։

 

 

10