ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դպրոցական տարիքից տարբերվել է իր աշխատասիրությամբ ու ջերմեռանդությամբ:
Նա Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ խոչընդոտներ է հաղթահարել մեծ քաղաքականություն տանող ճանապարհին` մաթեմատիկայի ուսուցչի ցուցափայտը փոխարինելով Գերագույն խորհրդի պատգամավորի աթոռով:
Ապագա նախարարը դպրոցում լավ է սովորել: Խոստովանում է, որ հորից գերազանց հիշողություն է ժառանգել:
«Հայրս բացառիկ հիշողություն ուներ, ու դա գենետիկորեն փոխանցվել է ինձ: Ես արագ վերջացնում էի բոլոր դասերս, ու շատ ժամանակ էի ունենում բակում խաղալու համար», — պատմում է նախարարն ու ավելացնում՝ իր համար ամենահեշտ առարկան մաթեմատիկան էր:
«Ես հաշված վայրկյանների ընթացքում կարողանում էի խնդիր լուծել: Մայրս ուզում էր, որ բժիշկ դառնամ, իսկ հայրս միայն մեկ անգամ ասաց՝ աղջիկս պետք է մաթեմատիկոս դառնա: Այդ ժամանակ ես վեցերորդ դասարանում էի… Մեր տանը հորս խոսքը վճռորոշ էր, այդ պատճառով էլ ես ընտրեցի մաթեմատիկան ու մաթեմատիկոս դարձա, ինչի համար շատ ուրախ եմ», — խոստովանում է նա:
Սփյուռքի նախարարը կարծում է, որ բոլոր գիտությունների հիմքում մաթեմատիկան է: Նրա խոսքով` եթե մարդը տիրապետում է այդ ճշգրիտ գիտությանը, մնացած ամեն ինչ ավելի հեշտ է տրվում նրան:
Հրանուշ Հակոբյանի ուսանողական տարիները շատ հետաքրիր են անցել:
«Բնականաբար, ես գերազանց էի սովորում և ավարտելուց հետո մնացի համալսարանում դասավանդելու: Այդ տարիներին շարունակում էի զբաղվել մաթեմատիկայով, բայց նաև չէի մոռանում հասարակական գործունեության մասին», — պատմում է Հակոբյանը:
Նրա հասարակական ակտիվ գործունեությունը նկատել են ոչ միայն համալսարանում, այլև՝ երկրի ղեկավարության շրջանակում, ու ապագա նախարարին տեղափոխել են Կենտրոնական կոմիտե: Իսկ Կենտկոմի աշխատակիցներն անպայման պետք է համապատասխան կրթություն ունենային:
«Որոշվեց ինձ Մոսկվա ուղարկել: Երեք տարի հեռակա ուսում ստացա Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեին կից Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիայում և ստացա քաղաքագետի որակավորում: Գերազանց ավարտեցի ակադեմիան, ինչը պարտադիր պայման էր պետական պաշտոն զբաղեցնելու համար: Անկախության տարիներին ես խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորն էի: Հասկանում էի, որ պետք է ելույթ ունենամ, օրենք գրեմ և այլն: Բայց թե ինչպես պետք է անեի, չգիտեի: Ոչ ոք չգիտեր», — ասում է Հակոբյանը:
Հրանուշ Հակոբյանը պատմում է, որ խորհրդային տարիներին ռուսական օրենքները թարգմանվում էին հայերեն, իսկ անկախությունը օրենսդրիրներից պահանջում էր հասարակական հարաբերություններ կերտել զրոյից:
«Ինձ դուր չէր գալիս, որ ստիպված էի լինում ամեն անգամ ինչ-որ մեկից ինչ-որ բան պարզել, ճշտել: Այդ ժամանակ ես զայրացա ու ինքս ինձ հարց տվեցի՝ մի՞թե ինքս չեմ կարող այդ ամենը սովորել, տարբեր իրավաբաններից կախվածության մեջ լինելու փոխարեն: Եվ իմ որոշումն ինձ բերեց իմ սիրելի Երևանի պետական համալսարան: Հենց այն ժամանակ էլ իրավաբանական ֆակուլտետ ընդունվելու հնարավորություն ընձեռվեց: Քննությունները հանձնելիս ինձ շատ օգնեցին այն օրենքները, որոնք մենք գրում էինք խորհրդարանում», — խոստովանում է նախարարը:
Այսօր նա դասավանդում է Կառավարման ակադեմիայում և Գավառի պետական համալսարանում:
«Չեք պատկերացնի՝ ինչ եմ զգում, երբ ուսանողներն իմ գրքերն են կարդում կամ այն օրենսդրական նորմերը, որոնք ես եմ առաջարկել», — ասում է Հակոբյանը:
Հիմա նախարարը գրեթե ազատ ժամանակ չունի, ծանրաբեռնված շաբաթվա ընթացքում երբ ազատ ժամանակ է գտնում (սովորաբար կիրակի օրերին) սիրում է համեղ կերակուրներ պատրաստել:
«Եթե աշխատանքից հետո ժամանակ է մնում, փորձում եմ այդ օրը ինքս որևէ բան պատրաստել, խանութ կամ շուկա գնալ, ավելի շատ ժամանակ անցկացնել մորս հետ», — ասում է նա:
Խոստովանում է, որ մի այլ սիրելի զբաղմունք էլ ունի՝ ընթերցանությունը: Պատմում է, որ հիմնականում սփյուռքահայ գրողների ստեղծագործություններն է կարդում. պետք է ճանաչես այն մարդկանց արվեստը, որոնց հետ հանդիպում ես:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել։
Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները հետմահու պարգևատրվել են.
Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Նարեկ սարկավագ Պետրոսյան` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդության առաջնորդի օգնական։
«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ
Արիության մեդալով՝
Խաչիկ Լևոնի Ավետիսյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,
Սևակ Վարդանի Օհանյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,
Մնացական Գեղամի Խաչատրյան` թիվ 70179 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ,
Գևորգ Եղիշեի Մանուկյան` թիվ 60925 զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գնել Աբելի Պետրոսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային։
«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց
Մարտական ծառայության մեդալով՝
Ռուդոլֆ Յուրիկի Դոխոյան` թիվ N զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ,
Կարեն Հրահատի Հակոբյան` թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ,
Ռաֆայել Հովհաննեսի Վասիլյան` թիվ N զորամասի զորատեսակի պետ, մայոր,
Խորեն Հրանտի Ալեքսանյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,
Ռուբեն Աշոտի Պրազյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,
Արարատ Կապլոյի Ծատուրյան` թիվ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, ենթասպա,
Արամիկ Կամոյի Դանիելյան` թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ենթասպա,
Արթուր Արայիկի Առաքելյան` թիվ N զորամասի բուժակ, ենթասպա,
Նարեկ Յուրիկի Ելուղյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,
Տիգրան Արթուրի Խաչատրյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,
Հարություն Կառլենի Հարությունյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
Մելիք Ռոբերտի Աթոյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
Վահագն Վանիկի Աֆրիկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
Արա Յուրիկի Ափյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Իգոր Համլետի Մանուկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Դավիթ Աշոտի Գևորգյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Գարիկ Վաչագանի Բեգլարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Վահե Վաչիկի Գասպարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Ավագ Գևորգի Ռևազյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Լևոն Գագիկի Եղիազարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Տիգրան Վահանի Զաքարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Սերգեյ Պավելի Բալբաբյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Գոռ Արտուշի Իսախանյան` թիվ 95532 զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Հայկ Մկրտչի Մկրտչյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գոռ Վարդանի Երմալովյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Իսրայել Գագիկի Ակինյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Ավետիս Հակոբի Վարդանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Մորիս Գագիկի Խումարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գրիգոր Արայիկի Հովսեփյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Հարություն Ալիկի Պապեյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Արման Արշակի Մանուչարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գառնիկ Մանուկի Խաչատրյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գարիկ Վալենտինի Մարգարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Ռոբերտ Արտաշեսի Անանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Հովհաննես Սմբատի Հովհաննիսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գևորգ Մնացականի Մնացականյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Արտյոմ Սարգսի Քոլանջյան` թիվ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ,
Ռուբեն Ռաֆայելի Կիրակոսյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային,
Համլետ Վլադիկի Աբրահամյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային:
Հիշեցնենք` արդախյան վերջին պատերազմի զոհերի վերջնական թիվը մինչև այսօր հայտնի չէ։ Փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



