Թերթեր

Մամուլ. նոր վարչապետի որդին, Մանկավարժականի ախորժակն ու համաներումից օգտվողները

275
(Թարմացված է 09:58 10.09.2016)
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է սեպտեմբերի 10-ի մամուլի տեսությունը:

«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանի որդին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է՝ կապիտալ շինարարության և վերանորոգման գծով

«Մեր երկրի հիմնական դժբախտություններից մեկը կառավարման համակարգում մասնագետների ու աշխատելու կարողություն, ցանկություն ունեցող մարդկանց պակասն է։ Այս երևույթի պատճառն այն է, որ պատասխանատու բարձր պաշտոններում տեղ են զբաղեցնում մարդիկ, որոնք այս կամ այն թելով կապված են իշխանության հետ։ Իսկ իշխանական գործիչներն էլ ջանում են իրենց «ոսկե զավակներին» տեղավորել աշխատանքի՝ հաճախ ժառանգական սկզբունքով փոխանցելով իրենց «գահը»։ Ու քանի դեռ այս մտածողությունը չի փոխվել, որքան էլ Սերժ Սարգսյանը փոփոխություն ակնկալի նոր կառավարությունից, չի ստացվի: Ինչո՞ւ, որովհետև նույն մտածողության կրող է նաև ՀՀ ապագա վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը, ժառանգական սկզբունքով արդեն մի քանի տարի է՝ «գազի գործով» է զբաղվում։ Պարզվում է՝2012 թվականից նա աշխատանքի է անցել սկզբում «Հայռուսգազարդում», այնուհետև՝այդ ընկերության իրավահաջորդ «Գազպրոմ Արմենիայում»։ Ներկայումս Կարեն Կարապետյանի որդին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է՝ կապիտալ շինարարության և վերանորոգման գծով։ Ներկա պաշտոնում նա նշանակվել է այս տարվա մայիսից։ Իսկ մինչ այդ՝ 2012 թվականից, եղել է «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի օգնականը, այնուհետև խորհրդականը։ Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մինչև Երևանի քաղաքապետ դառնալը մոտ տասը տարի «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենն էր։ Տիգրան Կարապետյանի ներկա աշխատավայրն ուշագրավ է այն առումով, որ տարիներ շարունակ լուրեր էին շրջանառվում, թե «Հայռուսգազարդի», իսկ հետագայում նաև՝ «Գազպրոմ Արմենիայի» կապիտալ շինարարությունից Կարեն Կարապետյանի ընտանիքը խոշոր եկամուտներ է ստանում։ Ստացվում է, որ Կարապետյան կրտսերը «գործուղվել» է «Գազպրոմ Արմենիա», որպեսզի ընտանեկան եկամուտներն անխափան հոսեն։
Իսկ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի մեջ «փոփոխության յուրօրինակ սիմվոլ» է տեսնում։ Հետաքրքիր է՝ կստացվի»,-գրում է թերթը։

«Հայկական ժամանակ». Կարեն Կարապետյանին նշանակումն ամենամեծ մտավախություններն առաջացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունում

«Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին նշանակելու դեռ պաշտոնապես չարձանագրված որոշումը ամենամեծ մտավախությունները առաջացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Դրանք պայմանավորված են հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով։

Խնդիրն այն է, որ մինչև հոկտեմբերի 1-ը 2017 թ. պետական բյուջեի նախագիծը հիմնականում պետք է պատրաստ լինի։ Բյուջեի բովանդակությունը, պատկերավոր ասած, հարմարեցված է արդեն նախկին կառավարության «ճաշակին»։ Սակայն իրական են սպասումները, որ վարչապետի պաշտոնում նշանակվելուց և նոր կառավարություն ձևավորելու ընթացքում Կարեն Կարապետյանը կպահանջի արմատապես փոխել նախագիծը։

Նոր վարչապետը դժվար թե համաձայնվի իր վրա վերցնել նախկին «ստանդարտների» ու գերակայությունների վրա հիմնված բյուջեի իրականացման պատասխանատվությունը։ Բյուջեի նույնիսկ ոչ արմատական, այսպես ասած զգալի փոփոխությունները չափազանց աշխատատար են և դրա հաճար կարող են պահանջել ամիսներ, իսկ մեր օրենսդրությամբ սահմանված ժամկետները շատ քիչ են: Ֆինանսների նախարարության մասնագետների համար «չարյաց փոքրագույնը» կլինի այն, որ նոր կառավարությունը հավանություն կտա 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքի ներկայիս նախագծին և հետո, մինչև տարեվերջ կամ նույնիսկ ընդունվելուց հետո դրանում փոփոխություններ կնախաձեռնի»,-գրում է թերթը։

«ՉԻ». Կարեն Կարապետյանն իր կադրերի «բազարն» է սկսել. «զոհասեղանին» ՊԵԿ նախագահն է

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ ՊԵԿ ղեկավար Հովիկ Հովսեփյանը: Վերջինս միայն այս տարվա մարտի 3-ին է ստանձնել ՊԵԿ ղեկավարի պաշտոնը: Մինչ այդ նա զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը:

Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այնքան էլ հակված չէ իր կառավարության կազմում աշխատել Հովսեփյանի հետ: Գումարած սրան՝ Հովսեփյանն, ըստ էության, իր պաշտոնավարման ժամանակ տապալել է հարկերի հավաքագրման գործընթացը:

Ի դեպ՝ բացառված չէ, որ ՊԵԿ-ը վերստին կառուցվածքային փոփոխությունների ենթարկվի, այսինքն՝ միմյանցից տարանջատվեն հարկային եւ մաքսային ծառայությունները: Թե ինչպես կավարտվեն այս հարցով Կարեն Կարապետյանի բանակցությունները Սերժ Սարգսյանի հետ՝ պարզ կդառնա հաշված օրերի ընթացքում»:

«Հրապարակ». Մանկավարժականում ուսանող չունեն, բայց ծախսերի գծով ախորժակները տեղն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք անդրադարձել էինք Մանկավարժական համալսարանում ստեղծված իրավիճակին, մասնավորապես, որ համալսարանի ղեկավարությունը, պատճառաբանելով ուսանողների թվի նվազումը, լայնածավալ կրճատումներ է սկսել պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում, հեռուստալրագրության ամբիոնում աշխատանքից ազատվել է 3 դասախոս, մի քանիսի էլ ծանրաբեռնվածությունն է իջեցվել: Եվ կրճատվել են հատկապես երկարամյա փորձառու դասախոսների դասաժամերը։

Պարզվում է, սակայն, որ ուսանողների թվի կրճատումն ազդում է միայն դասախոսների վրա, բայց ոչ ծախսերի կրճատման: Մանկավարժական համալսարանի կայքում տեղադրված 2016թ. գնումների պլանով նախատեսվում է գնել 20 մլն դրամ արժողությամբ մեքենա: Հավանաբար, համալսարանում որոշել են, օրինակ, «Պրադոյով» ման գալ»:

«Ժողովուրդ». Համաներումից բացի, կլինեն անհատական ներումներ. հայտնի են որոշ անուններ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համաներումից բացի՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է անհատական ներումներ շնորհել մի շարք դատապարտյալների, որոնց վրա համաներումը չի տարածվելու: Ըստ լուրերի՝ ներման արժանացածների մեջ կլինեն նաև ցմահ դատապարտվածներ:

Մեր տեղեկություններով՝ այս օրերին նախագահականում քննարկվում է ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանին ներում շնորհելու հարցը: Վերջինս այդ պատժին էր արժանացել ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար: Տեր-Սահակյանն արդեն 20 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է:

Լուրեր կան, որ նրանից բացի, քննարկվում է նաև «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված դաշնակցական Արմենակ Մնջոյանին ներում շնորհելու հարցը:

«Վերը նշված երկու դատապարտյալներից բացի, ներում կշնորհվի նաև սպանության համար դատապարտված նախկին ժամկետային զինծառայողներին, որոնք 18 տարեկանից անազատության մեջ են և տասն ու ավել տարի պատիժ են կրել»:

275
Մարտական խաչ

ՀՀ նախագահը մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել

42
(Թարմացված է 23:35 04.03.2021)
Նրանք հետմահու պարգևատրվել են մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար։ ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել։

Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները հետմահու պարգևատրվել են.

Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Նարեկ սարկավագ Պետրոսյան` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդության առաջնորդի օգնական։

«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ

Արիության մեդալով՝

Խաչիկ Լևոնի Ավետիսյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,

Սևակ Վարդանի Օհանյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,

Մնացական Գեղամի Խաչատրյան` թիվ 70179 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ,

Գևորգ Եղիշեի Մանուկյան` թիվ 60925 զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գնել Աբելի Պետրոսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային։

«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց

Մարտական ծառայության մեդալով՝

Ռուդոլֆ Յուրիկի Դոխոյան` թիվ N զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ,

Կարեն Հրահատի Հակոբյան` թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ,

Ռաֆայել Հովհաննեսի Վասիլյան` թիվ N զորամասի զորատեսակի պետ, մայոր,

Խորեն Հրանտի Ալեքսանյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,

Ռուբեն Աշոտի Պրազյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,

Արարատ Կապլոյի Ծատուրյան` թիվ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, ենթասպա,

Արամիկ Կամոյի Դանիելյան` թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ենթասպա,

Արթուր Արայիկի Առաքելյան` թիվ N զորամասի բուժակ, ենթասպա,

Նարեկ Յուրիկի Ելուղյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,

Տիգրան Արթուրի Խաչատրյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,

Հարություն Կառլենի Հարությունյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Մելիք Ռոբերտի Աթոյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Վահագն Վանիկի Աֆրիկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Արա Յուրիկի Ափյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Իգոր Համլետի Մանուկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Դավիթ Աշոտի Գևորգյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Գարիկ Վաչագանի Բեգլարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Վահե Վաչիկի Գասպարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Ավագ Գևորգի Ռևազյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Լևոն Գագիկի Եղիազարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Տիգրան Վահանի Զաքարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Սերգեյ Պավելի Բալբաբյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Գոռ Արտուշի Իսախանյան` թիվ 95532 զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Հայկ Մկրտչի Մկրտչյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գոռ Վարդանի Երմալովյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Իսրայել Գագիկի Ակինյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Ավետիս Հակոբի Վարդանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Մորիս Գագիկի Խումարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գրիգոր Արայիկի Հովսեփյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Հարություն Ալիկի Պապեյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Արման Արշակի Մանուչարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գառնիկ Մանուկի Խաչատրյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գարիկ Վալենտինի Մարգարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Ռոբերտ Արտաշեսի Անանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Հովհաննես Սմբատի Հովհաննիսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գևորգ Մնացականի Մնացականյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Արտյոմ Սարգսի Քոլանջյան` թիվ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ,

Ռուբեն Ռաֆայելի Կիրակոսյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային,

Համլետ Վլադիկի Աբրահամյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային:

Հիշեցնենք` արդախյան վերջին պատերազմի զոհերի վերջնական թիվը մինչև այսօր հայտնի չէ։ Փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին։

42
թեգերը:
Պատերազմ, զինծառայող, պարգևատրում, Արմեն Սարգսյան, Հայաստան
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

74
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

74
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

32
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

32
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ