Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյան. «Փոքր ժամանակ երազում էի պատմաբան դառնալ»

86
(Թարմացված է 23:21 31.08.2016)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մանուկ հասակում երազել է պատմաբան դառնալ, բայց ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Այդ մասին նա ասաց դպրոցների մեդալակիրների և օլիմպիական խաղերի մրցանակակիրների հետ հանդիպման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նախագահի նստավայրում մեդալներ և պատվոգրեր հանձնեցին տարբեր դպրոցների ավելի քան հարյուր դպրոցականի, «Կենգուրու» և «Մեղու» միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներին։

«Փոքր ժամանակ մտքովս անգամ չէր անցնում նախագահ դառնալ, նույնիսկ ուսանող ժամանակ չեմ մտածել այդ մասին, ուսումնառությունից հետո վերադարձել եմ Ստեփանակերտ, իսկ հետո իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ ես դարձա նախագահ, չգիտեմ դա լավ է, թե վատ ժողովրդի համար, լավ է, թե վատ ինձ համար»,- ասաց Սերժ Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ է ցանկացել դառնալ փոքր տարիքում։

Նա նշեց, որ հավաքվածները երկրի լավագույն սովորողներն են, որոնց առջև լայն հորիզոններ են բացվում։ «Դարեր շարունակ Հայաստանը զարմացրել է աշխարհին իր մշակութային և կրթական ձեռքբերումներով»,- ասաց Սարգսյանը։

Նախագահի խոսքով` վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանն ամեն տարի տասնյակ մեդալներ է նվաճել միջազգային օլիմպիադաներում։

«Այս տարի Հայաստանի դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներից վերադարձել են 15 մրցանակներով՝ 1 ոսկե, 3 արծաթե եւ 11 բրոնզե մեդալներով: Սա, իհարկե, փայլուն նվաճում է, եւ ես անկեղծորեն երջանիկ եմ, որ վերջին ութ-տասը տարիների ընթացքում մեր դպրոցականներն այդ օլիմպիադաներից վերադառնում են 15-ից 20 մեդալներով։Ֆիզմաթ դպրոցն ավելի շատ մրցանակներ է շահում, քան հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը միասին վերցրած»,- ասաց նախագահը։

Նա նշեց, որ հաղթանակները, իհարկե, կարևոր են, իսկ պարտությունները փորձություն են նոր ձեռքբերումների ճանապարհին։ Նոր բարձունքներ գրավելու ձգտումը հայ ժողովրդի բնորոշ գիծն է, նշեց պետության ղեկավարը։

  • Լևոն Մկրտչայնն ու Սերժ Սարգսյանը
    Լևոն Մկրտչայնն ու Սերժ Սարգսյանը
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Միջազգային օլիմպիադաների մասնակիցների մեդալները
    Միջազգային օլիմպիադաների մասնակիցների մեդալները
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Սերժ Սարգսյան
    Սերժ Սարգսյան
    © Sputnik/ Asatur Yesayants
  • ՀՀ նախագահի նստավայրում
    ՀՀ նախագահի նստավայրում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Սերժ Սարգսյան
    Սերժ Սարգսյան
    © Sputnik/ Asatur Yesayants
  • ՀՀ նախագահի նստավայրում
    ՀՀ նախագահի նստավայրում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • ՀՀ նախագահի աթոռը
    ՀՀ նախագահի աթոռը
    © Sputnik/ Asatur Yesayants
  • ՀՀ նախագահի նստավայրում
    ՀՀ նախագահի նստավայրում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Լևոն Մկրտչյանը միջազային օլիմպիադաների մասնակիցների հետ
    Լևոն Մկրտչյանը միջազային օլիմպիադաների մասնակիցների հետ
    © Sputnik/ Asatur Yesayants
  • ՀՀ նախագահի նստավայրում
    ՀՀ նախագահի նստավայրում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • ՀՀ նախագահի նստավայրում
    ՀՀ նախագահի նստավայրում
    © Sputnik/ Asatur Yesayants
1 / 11
© Sputnik/ Asatur Yesayants
Լևոն Մկրտչայնն ու Սերժ Սարգսյանը

«Ով այս տարի արծաթ է ստացել, հաջորդ տարի ոսկի կվճարի, իսկ ով բրոնզե մեդալի է արժանացել, կնվաճի արծաթ կամ ոսկի։ Պետությունն աջակցում է ձեզ»,- ասաց Սարգսյանը։

Նա հայտնեց, որ այսուհետև Հայաստանի կրթական համակարգում կգործի «Արարատյան բակալավրիատի» համակարգը, որը թույլ կտա դպրոցականներին ընդունվել արտասահմանյան բուհեր։

Նախագահը դիմորդներին խոստացավ քննարկել նաև բանակի տարկետման հարցը. Կա՛մ բացառություն անել օլիմպիական մրցանակակիրների համար, կա՛մ փոխել գործող օրենքը 2017թ-ին։ Այսօր միջազգային օլիմպիադաների հաղթողներն ազատվում են բանակից Երևանի պետական համալսարան ընդունվելու դեպքում։ Սակայն ցանկացած արտասահմանյան բուհ ընդունվելու դեպքում ուսանողը տարկետում չի ստանում։

«ԵՊՀ ուսանող եղած ժամանակ ես ծառայել եմ խորհրդային բանակում, իսկ հետո շարունակել ուսումս»,- նշեց նախագահը։

Նա հավելեց, որ հայրենասիրությունը, սերը երկրի նկատմամբ ամենից առաջ հայրենիքի առջև ռազմական պարտքի կատարումն է։

© Sputnik. Asatur Yesayants
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է դպրոցականներին
86
թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (116)