Զինծառայողներ

Ռուսական ռազմակայանի հետախույզները ձեռնամարտի վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում

10
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների դաշտային հատուկ վարժանքներ են սկսվել «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երեք օրվա ընթացքում ձեռնամարտի հրահանգիչները հարյուրից ավելի հետախույզների կսովորեցնեն դիմագրավել պայմանական հակառակորդի գրոհները ձեռնամարտում և դանակներով գոտեմարտում:

Ուսուցման ընթացքում զինծառայողները կսովորեն կատարել ձեռնամարտի հնարքներ, ներառյալ մարտական ակրոբատիկան, բռնցքամարտի տեխնիկան և դանակամարտը:

Հատուկ ջոկատայիններն ու հետախույզները կփորձարկեն զինված պայմանական հակառակորդի գրոհի դիմագրավումը և անզեն ինքնապաշտպանության հնարքները: Բոլոր վարժությունները պարտադիր են կիրառման համար, քանի որ դրանք հաջողությամբ կատարողներին շնորհվում են մարզական կոչումներ ու կարգեր:

 

10