00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոճրի հետքը… Բացվեց Ավետիսյանների տան դուռը

© Sputnik / Armenuhi MkhoyanДом в Гюмри, где русским военнослужащим были убиты семь членов семьи Аветисян
Дом в Гюмри, где русским военнослужащим были убиты семь членов семьи Аветисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոտ մեկ տարի 8 ամիս փակ մնալուց հետո, օգոստոսի 31-ին, կրկին բացվեցին Ավետիսյանների տան դռները: Տանն ամեն ինչ նույն էր՝ սպասքը, հագուստները, նույնիսկ տոնական եղևնին, միայն թե՝ առանց Ավետիսյանների:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Անկողինները խառնված, հատակին ու մահճակալներին՝ արյան հետքեր, պատերին՝ կրակոցի տեղեր, իսկ տան խոնավությունն ու սառնությունն ասես խոսում են այստեղ կատարված սարսափելի սպանությունների մասին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱվետիսյանների տունը, որտեղ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դաժանորեն սպանեց նրանց յոթ հոգանոց ընտանիքը, չխնայելով նույնիսկ վեց ամսական երեխային։
Дом в Гюмри, где русским военнослужащим Валерием Пермяковым были убиты семь членов семьи Аветисян - Sputnik Արմենիա
Ավետիսյանների տունը, որտեղ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դաժանորեն սպանեց նրանց յոթ հոգանոց ընտանիքը, չխնայելով նույնիսկ վեց ամսական երեխային։

Դեպքից ամիսներ հետո փակ դռները բացեցին Ավետիսյանների աղջիկները՝ Լուսինե Ավետիսյանն ու Անահիտ Կոշտոյանը:

Այս ամբողջ ընթացքում միշտ զուսպ աղջիկներն այսօր, առաջին անգամ չթաքցնելով իրենց դժգոհությունը նախքննական մարմնի գործունեությունից և դատական գործընթացից, վստահեցրին՝ կբողոքարկեն դատավճիռը, նաև կդիմեն Եվրոդատարան։

Անհրաժեշտության դեպքում, որքան էլ դժվար լինի, նրանք պատրաստ են նույնիսկ արտաշիրիմում կատարել՝ գործը լիարժեք բացահայտելու համար:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱվետիսյանների տունը, որտեղ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դաժանորեն սպանեց նրանց յոթ հոգանոց ընտանիքը, չխնայելով նույնիսկ վեց ամսական երեխային։
Дом в Гюмри, где русским военнослужащим Валерием Пермяковым были убиты семь членов семьи Аветисян - Sputnik Արմենիա
Ավետիսյանների տունը, որտեղ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դաժանորեն սպանեց նրանց յոթ հոգանոց ընտանիքը, չխնայելով նույնիսկ վեց ամսական երեխային։

«Մենք մեր հարցերի պատասխանները, սպանության դրդապատճառը այդպես էլ չիմացանք»,-նշեցին հարազատները:

Բողոք հայտնելով նախաքննությաննը, նաև դատական ողջ գործընթացի նկատմամբ, Ավետիսյանների դուստրերը՝ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը ու նրանց ամուսինները՝ Եգոր Ադամյանն ու

Արթուր Կոշտոյանը, չհերքեցին փաստը, որ Պերմյակովը եղել է այդ տանը, բայց այն, որ նա մենակ չի եղել՝ վստահ են:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱվետիսյանների տունը, որտեղ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դաժանորեն սպանեց նրանց յոթ հոգանոց ընտանիքը, չխնայելով նույնիսկ վեց ամսական երեխային։
Дом в Гюмри, где русским военнослужащим Валерием Пермяковым были убиты семь членов семьи Аветисян - Sputnik Արմենիա
Ավետիսյանների տունը, որտեղ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դաժանորեն սպանեց նրանց յոթ հոգանոց ընտանիքը, չխնայելով նույնիսկ վեց ամսական երեխային։

Նրանք տարօրինակ են համարում այն, որ իրավապահ մարմիններին այդպես էլ չհաջողվեց Հայաստան բերել Պերմյակովի անմիջական հրամանատարին, որը Չիտայից վերջինիս բերել էր Գյումրի և 102-րդ ռազմաբազայում եղել է նրա անմիջական հրամանատարը: 

«Ի սկզբանե ամեն ինչ պարզ էր. դատարանն ամբողջ գործընթացի ժամանակ մեր ու մեր փաստաբանների կողմից ներկայացրած ոչ մի միջնորդություն չբավարարեց: Դատավճիռը ներկայացվեց առանց մեր ներկայության»,-նշեց Եգոր Ադամյանը:

«Մեր բոլոր հարցերը մնացել են անպատասխան, բայց, թեկուզ տարիներ հետո բացահայտվի այս հարցը, մենք չենք լռելու»,-նշեց Լուսինե Ավետիսյանը՝ փաստելով, որ այս պահին իրենք տեղեկություն չունեն, թե որտեղ է Պերմյակովը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱվետիսյանների տունը, որտեղ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դաժանորեն սպանեց նրանց յոթ հոգանոց ընտանիքը, չխնայելով նույնիսկ վեց ամսական երեխային։
Дом в Гюмри, где русским военнослужащим Валерием Пермяковым были убиты семь членов семьи Аветисян - Sputnik Արմենիա
Ավետիսյանների տունը, որտեղ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դաժանորեն սպանեց նրանց յոթ հոգանոց ընտանիքը, չխնայելով նույնիսկ վեց ամսական երեխային։

Խոսելով ՌԴ ներկայացված քաղհայցի մասին, Լուսինե Ավետիսյանը նշեց, որ իրենց գումարը չի հետաքրքրում, այլ պատիժը:

«Առաջին իսկ պահից մեզ օգնություն են առաջարկել, բայց մենք հրաժարվել ենք, որովհետև չենք վաճառում մեր արյունը: Մենք այդպես ենք վարվել, որպեսզի այդ պետությունն իմանա, թե ում է ուղարկում Հայաստան: Մեզ, ընդհանրապես, այս քաղհայցը չի հետաքրքրում, մենք դա արել ենք նրանց պատժելու համար»,-նշեց Լուսինե Ավետիսյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱվետիսյանների տունը, որտեղ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դաժանորեն սպանեց նրանց յոթ հոգանոց ընտանիքը, չխնայելով նույնիսկ վեց ամսական երեխային։
Дом в Гюмри, где русским военнослужащим Валерием Пермяковым были убиты семь членов семьи Аветисян - Sputnik Արմենիա
Ավետիսյանների տունը, որտեղ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դաժանորեն սպանեց նրանց յոթ հոգանոց ընտանիքը, չխնայելով նույնիսկ վեց ամսական երեխային։

Վերջում, խոսելով Ավետիսյանների տան մասին, հարազատները նշեցին, որ կցանկանան դա սրբատեղի կամ մատուռ դառնա՝ ի հիշատակ իրենց սիրելիների:

Լրագրողները հանդիպումից հետո հեռացան, Ավետիսյանների տանը թողնելով աղջիկներին՝ լուռ արտասվելով…

Լրահոս
0