00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտակարգ պատահար սահմանամերձ Տավուշում. վրացական կերը թունավոր է եղել

© Photo : Forest SimonСвиньи
Свиньи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տավուշի մարզի Նավուր և մյուս գյուղերում մասսայական ոչնչանում են խոզերը։ Փորձաքննությունը պարզել է, որ պատճառը կերն է, որը բերվել է Վրաստանից։ Անասնապահները խուճապի մեջ են։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik.  Տավուշի Նավուր գյուղի անասնապահ Արտակ Լուլուկյանը հանրապետության հեռավոր մարզից հասել է Երևան՝ Sputnik Արմենիայի միջոցով ահազանգելու սահմանային գյուղում տեղի ունեցող անասունների մասսայական ոչնչացման մասին։

Խուճապը դեռևս հուլիսի կեսերին է սկսվել, երբ Արտակ Լուլուկյանի խոզերի կերը վերջացել է, և նա գնել է վրացական կեր։

Նրա 30 խոզը սատկել է՝ ուռելով ու մի քանի օր գետնին թավալվելով անցկացնելուց հետո։

Սատկել են ոչ միայն Արտակի խոզերը, այլև հարևաններինը և բոլոր նրանց, ովքեր գնել են վրացական արտադրության այդ կերը։ Ավելին, անասնապահի խոսքով, հիվանդությունը ինֆեկցիոն բնույթ է կրում, քանի որ, կողք կողքի լինելով, նաև այն խոզերն են հիվանդանում, որոնց չեն տվել տվյալ կերը։

Անհանգստացած անասնապահը անմիջապես դիմել է գյուղի, այնուհետև՝ Բերդի անասնաբույժներին։ Նրան պատասխանել են, որ խոզերը թունավորված են, իսկ կերը անհրաժեշտ է ներկայացնել Երևանի լաբորատորիա։

© Асатур ЕсаянцՏավուշի Նավուր գյուղի բնակիչ Արտակ Լուլուկյանը
Артак Лулукян - Sputnik Արմենիա
Տավուշի Նավուր գյուղի բնակիչ Արտակ Լուլուկյանը

Արտակ Լուլուկյանն այդպես էլ վարվել է, և արդյունքը գերազանցել է նույնիսկ ամենավատ կանխատեսումը։

Նրան նախ մեկ նախադասությամբ ասել են՝ այդ կերի մեջ ամեն ինչ կա, բացի կերից, հետո «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը անասնաբուժական փորձաքննության մասնագիտական եզրակացություն է տվել այն մասին, որ ներկայացված մեկ նմուշի խոզի կերի մեջ հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ, բոբոսասունկ։
Եզրակացությունը հաստատել են մանրէաբանները, անասնաբուժական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավարը։

Արտակ Լուլուկյանը, փաստաթուղթը ձեռքին, գնացել է գյուղատնտեսության նախարարություն, որտեղ նրան ասել են, որ նախարարությունը կապ չունի այդ կերի հետ։

Նա պատմեց, որ գյուղացիները, այդ թվում և ինքը, անասուն գնելու, պահելու համար վարկեր են վերցրել և հիմա մնացել են ձեռնունայն։ Պարտքերի ու հոգսերի բեռի տակ կքած գյուղացին մի քանի ժամում կորցրել է ամբողջ ունեցվածքը, կանգնել ամեն ինչ կորցնելու վտանգի առջև։

© SputnikԼաբորատոր փորձաքննության եզրակացությունը
документ - Sputnik Արմենիա
Լաբորատոր փորձաքննության եզրակացությունը

Ինչպե՞ս է վրացական կերը Հայաստան ներմուծվել, արդյո՞ք բոլոր փաստաթղթերը առկա են եղել ներմուծելիս, ինչո՞ւ ոստիկանությունը գործը չի հետաքննում, եթե անասնապահը դիմել է իրենց, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի և հատուցի գյուղացիներին պատճառած վնասը։

Sputnik Արմենիան կհետևի դեպքերի ընթացքին և կտեղեկացնի Տավուշի գյուղերում տիրող իրավիճակի մասին։

Լրահոս
0