ԱԳՆ

Իտալիայում ՀՀ դեսպանությունում թեժ գիծ է բացվել

17
Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացված թեժ գծի հեռախոսահամարն է +390687788654: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:

Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:

Օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:

Ավերածություններ են արձանագրվել երեք մարզում՝ Լացիո, Ումբրի և Մարկե: Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 247-ի:

 

 

17