Հայոց բանակի զինվորները

Կառավարությունը մերժեց զինվորականների սոցիալական ապահովության մասին օրինագիծը

17
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը Կառավարությանը ներկայացրել էր զինվորականների սոցիալական ապահովության մասին օրենքի նախագիծ, սակայն կառավարությունը մերժեց այն։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի-Sputnik. Կառավարության նիստի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Թևան Պողոսյանի օրինագծի մերժումը բացատրեց նրանով, որ այն չի բխում ՀՀ օրենսդրության պահանջներից։

«Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնուգթյուն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն` օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում»,-ասաց Արտեմ Ասատրյանը։

Նախարարը հավելեց նաև, որ առաջարկվում է՝ առողջապահության և աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարությունների ու մարզպետարանների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը կանոնավոր այցելի զորացրված վիրավոր զինվորականներին, որպեսզի ծանոթանա նրանց առողջական վիճակի և այլ հարցերի հետ, իսկ նման սխեմաներ արդեն գործում են:

17