Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը Բրազիլիայում կսատարի հայ օլիմպիականներին

11
(Թարմացված է 01:03 11.08.2016)
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիա:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն: Նախագահը կսատարի Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի մայրաքաղաք Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: Նախատեսված են նաև ՀՀ նախագահի պաշտոնական հանդիպումներ Բրազիլիայի Հանրապետության ղեկավարության հետ:

 

11
թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (116)