Արթուր Դավթյան

Արթուր Դավթյանը դժգոհ է ելույթից, Հարություն Մերդինյանը` մոտ եզրափակիչին

171
(Թարմացված է 02:11 07.08.2016)
Արդեն վստահ կարելի է ասել, որ ամառային 31-րդ խաղերում Հայաստանի հավաքականի կազմում մենք ներկայացուցիչ կունենանք նժույգաթափերի եզրափակիչում: Օգոստոսի 6-ին, Հայաստանի հավաքականի կազմում որակավորման փուլում հանդես են եկել մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի-Sputnik. Հարություն Մերդինյանը ստանալով 15.583 գնահատականը ապահովեց իր տեղը լավագույն ութնյակում և օգոստոսի 14-ին կպայքարի օլիմպիական մեդալների համար: Դժվար է պատկերացնել, որ այս արդյունքը կգերազանցեն ութից ավելի մարմնամարզիկներ:Ելույթից անմիջապես հետո հայ մարմնամարզիկը զրուցել է մեր թղթակցի հետ:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում, Հարությունն ընդգծել է, որ լարվածություն էր զգում. «Լարվածություն իհարկե զգում էի, բայց դա սովորական, կարելի է ասել մրցումներին բնորոշ լարվածություն էր: Ավել բան չկար»:

Арутюн Мердинян
© Sputnik/ Ani Mejlumyan, Hasmik Grigoryan
Հարություն Մերդինյան

Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում կբարդացնի իր վարժությունները. «Եթե հասկանանք, որ առանց դրա հաջողության չենք հասնի, անկասկած կբարդացնեմ: Իրավիճակից ելնելով վերջնական որոշում կկայացնեմ»:

Իր երկրպագուներին Հարությունը համբերություն է մաղթել:

Հարություն Մերդինյանից հետո Հայաստանի հավաքականի կազմում որակավորման փուլում հանդես եկավ նաև Արթուր Դավթյանը:

Гимнаст Артур Давтян
© Sputnik/ Ani Mejlumyan, Hasmik Grigoryan
Արթուր Դավթյան

Մեր մարզիկի մոտ չստացվեց երկրորդ ցատկը, ինչի պատճառով էլ Արթուրը վաստակեց ոչ այնքան բարձր գնահատական: Փաստացի վերջնական գնահատականը` 14.566, այնքան էլ բարձր արդյունք չէ: Համեմատելու համար նշենք, որ Եվրոպայի առաջնությունում արծաթե արդյունք ապահովելու համար մեր մարմնամարզիկը ստացել էր 15.316 գնահատականը:

Իր ելույթից հետո Արթուրը շատ անտրամադիր էր, բայց մի քանի խոսք փոխանակեց մեր թղթակցի հետ:

«Շատ դժգոհ եմ իմ ելույթից: Պարզապես չստացվեց: Սպորտ է, ամեն ինչ էլ պատահում է: Կարող էի, իհարկե, ավելին, բայց դե չստացվեց` ինչ ասեմ: Ինձ շատ վատ եմ զգում»:

  • Լուիս Սմիթ
    Լուիս Սմիթ
    © Sputnik/ Ani Mejlumyan, Hasmik Grigoryan
  • Կոհեյ Ուչիմուրա
    Կոհեյ Ուչիմուրա
    © Sputnik/ Ani Mejlumyan, Hasmik Grigoryan
  • Մաքս Ուիթլոք
    Մաքս Ուիթլոք
    © Sputnik/ Ani Mejlumyan, Hasmik Grigoryan
1 / 3
© Sputnik/ Ani Mejlumyan, Hasmik Grigoryan
Լուիս Սմիթ

 

 

171