ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի-Sputnik, Լաուրա Սարգսյան. Պարեկապահակային ծառայության գնդի շենքը զավթումը սխալ է կոչել ահաբեկչական գործողություն, իսկ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին` ահաբեկիչներ, վստահեցնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Առաջին հերթին, ահաբեկիչները չեն հանձնում պատանդներին, երկրորդ՝ նրանց համար կարևոր է, որպեսզի լինեն զոհեր, երրորդ՝ ահաբեկիչները չեն հանդիպում լրագրողներին հետ, չորրորդ՝ ահաբեկիչներին չեն աջակցում բազմահազարանոց ցույցերով»,- ասաց Մելիքյանը։ Այդ կերպ նա բացատրեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների և ահաբեկիչների միջև տարբերությունը։
Մելիքյանի խոսքով, Հայաստանի ԱԱԾ-ն միայն առաջին օրը պաշտոնական հայտարարության մեջ խմբի անդամներին կոչել է «ահաբեկիչներ»։ Հետագա հայտարարություններում ձևակերպումը փոխարինվել է «զինված խմբով»։ Լրագրողները հենց այդպես են անվանում «Սասնա ծռեր» խմբին։
«Կարծում եմ, որ գործող ԶԼՄ-ները չպետք է սահմանափակվեն միայն պետական կառույցներից ստացվող տեղեկատվությամբ։
Իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողը պետք է ներկայացնի այլընտրանքային, ստույգ տեղեկատվություն»,- ասաց Մելիքյանը։
Մելիքյանը կարծում է, որ այս օրերին իրավիճակը փրկել են օնլայն ԶԼՄ-ները։ Հեռուստատեսությունն անորակ է աշխատել օբյեկտիվության և ներկայացվող կոնտենտի տեսանկյունից։
«ՊՊԾ գնի շենքի գրավման առաջին օրերին երկրի իշխանությունների լռությունը խանգարել է որոշ լրագրողների աշխատանքը։ Քանի դեռ իշխանությունները պաշտոնական կարծիք չէին հայտնել, ԶԼՄ-ները չգիտեին, թե ինչպես ներկայացնեն իրադարձությունները»,- ասաց փորձագետը։
Նա նշեց, որ որոշ ԶԼՄ-ներ սահմանափակել են իրենց գործունեությունը, բայց չէ՞ որ լրագրողի պարտքն է ներկայացնել օբյեկտիվ տեղեկատվություն, այլ ոչ թե քարոզչություն։
Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, Մելիքյանի կարծիքով, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, այս անգամ ևս չի մտնի Freedom House-ի «մասամբ ազատ» ԶԼՄ-ների ցուցակի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երեկ Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
44–օրյա պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:
Նախարարությունից նշում են, սակայն, որ Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք:
Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:
Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը



