ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի-Sputnik. Ալեք Ենիգոմշյանը վստահեցրեց, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող չորս բուժաշխատողը պատանդի կարգավիճակում չի։
«Հերթափոխի ապահովան պահանջ է դրված եղել։ Բժշկական ծառայության հերթափոխը պիտի ապահովված լինի, պատանդ պահելու խնդիր չկա»,-ասաց նա։
Ենիգոմշյանը մանրամասնեց, եթե ուղարկվեն նրանց փոխարինող բուժաշխատողներ, ապա այս պահին այնտեղ գտնվողներն ազատ կլինեն։
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը հավելեց, որ արդեն երրորդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խմբի անդամները զրկված են անհրաժեշտ բուժօգնությունից։ Նրա փոխանցմամբ`նաև չորորդ օրն է, ինչ զինված խումը զրկված է սննդից, հոսանքից ու մերթընդմերթ՝ կապի միջոցներից։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք ու պատանդ վերցրել ոստիկանության ծառայողներին։ Զինված հարձակման նախաձեռնողները պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։
Գրոհի ժամանակ սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանը և ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
Հուլիսի 23-ին զինված խումբն ազատ է արձակել վերջին 4 պատանդներին, այդ թվում` ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երեկ Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
44–օրյա պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:
Նախարարությունից նշում են, սակայն, որ Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք:
Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:
Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը



