ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը կարծում է, որ անկախ Հայաստանի 25 տարվա ընթացքում աստիճանաբար տեղի է ունեցել մտավորականներին հեղինակազրկելու պրոցես։ Դրա համար էլ, ըստ նրա, այսօր չեն գտնվում հանրային լուրջ դեմքեր, որոնք կմասնակցեն իշխանության ու «Սասնա ծռեր» խմբի բանակցություններին։
«Ինչու որպես միջնորդ Արմենչիկին չբերեցին բանակցելու, վաստակավոր արտիստի կոչում եք տվել. Դա՞ է մտավորականության չափանիշը»,-ասաց Մարտիրոսյանը։
Չնայած ստեղծված իրավիճակին` հրապարակախոսը կարծում է, որ բանակցելու հնարավորությունը լիարժեք սպառված չէ։
Ազատ Արշակյանն էլ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է միայն Կառավարության հրաժարականի գնով։
«Պետք է պաշտոնանկ արվի կառավարությունը, ձևավորվի նոր կառավարություն հատուկ ֆունկցիայով`հակակոռուպցիոն, գոնե մի անգամ 25 տարի հետո լինի մի կառավարություն, որը կոռուպցիոն չի լինի։ Մի հատ տեսնենք ինչ կա, հայ մարդ կա՞, որ կոռուպցիայի մեջ ներգրավված չէ։ Նախագահը որոշում կայացնելուց առաջ պետք է հրավիրի հասարակական կազմակերպություններին, քաղաքական կուսակցություններին»,-ասաց Արշակյանը։
Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը ևս կարծում է, որ մինչև օրս չգտնվեց մեկը, որ պատշաճ ու արդյունավետ կերպով կբանակցեր երկու կողմի հետ։ Իսկ լարվածությունն ամրապնդում են վերջնագրերը, որ ունեն իշխանությունն ու զինյալ խումբը։
«Հայաստանում հեղինակություններ չգտնվեցին, որ կրակոցներ ու արյունահեղություն չլիներ։ Իշխանությունը և զինյալները մտան փակուղի, որովհետև երկուսն էլ պատրաստ չէին խնդիրն առանց արյունահեղության լուծելու»,-ասաց նա։
Այս պահին, չնայած արդեն շատ արյուն է հոսել, բանախոսների խոսքով, դեռ հնարավոր է հետքայլ անել։ Թե՛ իշխանությունը, թե՛ «Սասնա ծռերը» պետք է դրա համար բարի կամք դրսևորեն։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երեկ Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
44–օրյա պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:
Նախարարությունից նշում են, սակայն, որ Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք:
Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:
Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը



