ՀՀ նախագահը գերազանցիկներին պարգևատրել է անվանական դաշույններով

ՀՀ նախագահը գերազանցիկներին պարգևատրել է անվանական դաշույններով

30
ՀՀ նախագահը մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2016թ. շրջանավարտների ավարտական միջոցառմանը։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2016թ. շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Հանրապետության նախագահը ողջունել է հանդիսավոր արարողության մասնակիցներին, շնորհավորել 2016թ. ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին և մաղթել նրանց հաջողություններ ու անփորձանք ծառայություն:

Սերժ Սարգսյանը ուսման մեջ գերազանցիկներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով: Հանրապետության Նախագահը արարողության կապակցությամբ հանդես է եկել ելույթով: Արարողությունն ավարտվել է շրջանավարտների հանդիսավոր քայլերթով և Պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով:

ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ նախագահը շնորհավորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, հրամանատարաշտաբային ֆակուլտետի, ինչպես նաև մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին՝ ուսումնառության այս փուլը հաջողությամբ հաղթահարելու կապակցությամբ:

«Դուք ընտրել եք զինվորականի մասնագիտություն մի երկրում, որն արդեն 25 տարի ամեն օր կանգնած է պատերազմի սպառնալիքի առաջ: Սա մեր իրականությունն է: Ձեր մասնագիտական ընտրության փաստն արդեն իսկ խոսում է ձեր բարձր նկարագրի և աշխարհայացքի մասին: Այսօրվանից մեր ժողովուրդը նաև անձամբ ձեզ է վստահում իր անվտանգությունը և խաղաղ ապրելու իրավունքի իրականացումը: Այդ պատասխանատվությունը բոլորինս է, բայց առաջին հերթին բանակինն է, որովհետև նա առաջին շարքերում է»,- ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է` հայ զինվորի մարտական ոգին բարձր է, բայց ձեր շնորհիվ այն պետք է բազմապատկվի:

«Ռազմական ունակություններն ու հմտությունները նոր ինքնավստահություն են հաղորդում յուրաքանչյուր զինվորի: Այդ լրացուցիչ ինքնավստահության ապահովումը ձեր պարտքն է: Հիշեք, որ ձեր թիկունքում ոչ միայն ձեր ընտանիքներն են, այլև երկիր և մատենադարան: Մատենադարան նշանակում է քաղաքակրթություն, որի համահեղինակը, կրողն ու ներկայացուցիչն ենք մենք: Այդ քաղաքակրթությունը իր մեջ պարունակում է արժեքներ և այդ քաղաքակրթությանը դեմ են բռնությունն ու արյունահեղությունը, բիրտ ուժն ու տմարդիությունը, անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը: Հայ զինվորականի, սպայի պատվո վարքականոնը արձանագրված է վաղուց և առկա է նույն մատենադարանում: Դուք ձեր ծառայության ամեն մի օրը պիտի դարձնեք ապացույց, որ մատենադարանը ձերն է, որ մատենադարանը մերն է, որ այն մեր արժեքային համակարգն է: Ապացուցեք, որ այլ արժեքներն ու գործելաոճը մերը չեն, օտար են և անընդունելի:

Պաշտպանելով երկիր և մատենադարան՝ դուք պաշտպանում եք այն քաղաքակրթական արժեքները առանց որոնց չկա հայի ինքնություն, չկա Հայաստան»,- ասել է նախագահը:

Երկրի նախագահը շրջանավարտներին մաղթել է անփորձանք ծառայություն և հայ ժողովրդի անունից հավաստիացրել` «մենք ձեզ հավատում ենք»:

«Հավատում ենք, որ հավերժ են հայի ինքնությունը և Հայաստանը, քանզի մենք մեզ երբեք չենք դավաճանելու»,- ասել է նախագահն ու բարի ծառայություն մաղթել նրանց:

 

30
Կոնստանտին Զատուլին

Ռուսական զենքն ինքն իրեն չի կրակում․ Զատուլինը պատասխանել է ՀՀ իշխանության մեղադրանքներին

22
(Թարմացված է 16:25 03.03.2021)
Ռուս պատգամավորը համոզված է, որ ռուսական զենքը փնովելու նպատակը սեփական ձախողումների և բացթողումների պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելն է:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանություններից որոշ մարդիկ և նրանց հետ համաձայնող քաղաքական գործիչներն ուզում են վարկաբեկել ռուսական զենքը, որպեսզի խնդիրը «հիվանդ գլխից առողջ գլխի վրա բարդեն»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակոնֆերանսի ժամանակ։

Նախօրեին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ պատերազմում պարտվել են ոչ միայն Հայաստանն ու Արցախը, ոչ միայն հայկական բանակը, այլև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ռուսական զենքը:

Զատուլինը հեգնանքով հայտարարեց, որ ռուսերենում շատ ժողովրդական իմաստուն ասացվածքներ կան, որոնք բնութագրում են նման իրավիճակները` սկսած վատ պարողի մասին ասացվածքից։

«Չգիտես ինչու մյուս ռազմաճակատներում ռուսական զենքը լավագույնն է դուրս գալիս կամ առնվազն չի զիջում մնացածներին, իսկ Ղարաբաղի դեպքում, ինչպես պարզվում է, դա այն մակարդակին չէր, որում ընթանում էին մարտական գործողությունները»,-ասաց նա։

«Ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» մասին հայտարարությունները

Իրականում խնդիրն այլ տեղ է պետք փնտրել՝ հայկական կողմից ճիշտ հրամանատարության  և ուժերի մոբիլիզացիայի բացակայության մեջ։ Ռուս պատգամավորի տեսանկյունից՝ Փաշինյանն ինքը չի կարողացել դուրս գալ անգամ պարզ իրավական իրավիճակից, որտեղ ինքն անձամբ իրեն հայտարարեց գերագույն գլխավոր հրամանատար, չնայած դրա իրավունքը չուներ՝ պատերազմը Ղարաբաղում էր ընթանում։

 «Այդ ամենն ուղեկցվում է անպատասխանատվությամբ, ոչ կոմպետենտ գործողություններով, ինչպես նաև դավաճանության և հանցավոր հրամանների՝ ստուգման կարիք ունեցող փաստերով։ Օրինակ՝ ի՞նչ կապ ուներ ռուսական զենքը Շուշի քաղաքի նման անառիկ ամրոցի` ապաշնորհ պահվածքի պատճառով կորստի հետ»,-ասաց Զատուլինը։

Նրա խոսքով՝ ռուսական զենքի վարկաբեկումը հիմա պետք է իշխանության որոշ ներկայացուցիչների և նրանց հետ ամեն ինչում համաձայնող պատգամավորներին, որոնք չեն ազատվել արևմտամետ ուղղվածությունից, միայն ժամանակավորապես խլացրել են այն։

 «Ռուսական զենքը նորմալ, վարպետ ձեռքերում հասնում է իր նպատակին։ Ռուսական զենքը, որը չեն ցանկանում օգտագործել, ինքն իրեն չի կրակում»,-կարծում է Զատուլինը։

Նրա համար անհասկանալի է, թե ինչ նպատակով է ՀՀ վարչապետն այդպիսի հեշտության նմանատիպ մեղադրանքներ հնչեցնում (նկատի ունի Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» չպայթած հրթիռների մասին՝ խմբ․)։

ՀՀ վարչապետին «Իսկանդերի» վերաբերյալ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան

Հեցնենք, որ փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։ Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։

22
թեգերը:
Արման Բաբաջանյան, Նիկոլ Փաշինյան, Իսկանդեր, Արցախյան պատերազմ, Հայաստան, Կոնստանտին Զատուլին
Ըստ թեմայի
Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել. ՌԴ ՊՆ
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան
Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանին տրամադրված «Իսկանդերը»
Ազգային ժողովի շենք

Ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրել Ազգային ժողովի բակում

51
(Թարմացված է 16:28 03.03.2021)
Նռնակները հիշեցնում են «Пламя-2» ստացիոնար լուսային և ձայնային նռնակները, որոնք մարդու վրա ժամանակավոր ազդեցություն են թողնում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իշխանություններն Ազգային ժողովի բակն ու հարակից տարածքը նախապատրաստում են ընդդիմության հանրահավաքին։ Ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրում Ազգային ժողովի բակում։

Բաղրամյան պողոտայի հարակից դարպասներից ներս, գետնին տեղադրված նռնակները հիշեցնում են «Пламя-2» ստացիոնար լուսային և ձայնային նռնակները, որոնք մարդու վրա ժամանակավոր ազդեցություն են թողնում։

«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ

Դրանք նախատեսված են հանցագործի վրա հոգեֆիզիոլոգիական ազդեցություն ապահովելու համար և օգտագործվում են զինված հանցագործներին վնասազերծելու ու անկարգությունները ճնշելու հատուկ գործողություններում:

Նռնակը ամբողջովին հրակայուն է, պատյանը՝ փշրվող: Այն կարող է օգտագործվել պահպանվող օբյեկտների պարագծերի անվտանգության ազդանշանային համակարգում:

Փողոցից երևում է նաև, որ Ազգային ժողովի պատշգամբներում դիպուկահարներ կան։

Հիշեցնենք` այսօր ԱԺ–ում նախատեսված է հարցուպատասխան կառավարության անդամների հետ, որին ներկա է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմությունը նախապես հայտարարել է, որ այդ նիստին զուգահեռ Բաղրամյան պողոտայում հուժկու հանրահավաք են անցկացնելու, որպեսզի իրենց ձայները լսելի լինեն դահլիճում նստածներին։

Սադրանքների չենք գնալու, շենքեր չենք գրավելու. Իշխան Սաղաթելյան

 

51
թեգերը:
նռնակ, ոստիկան, ԱԺ, Հայաստան
Թուրքիայի  ոստիկանություն. արխիվային լուսանկար

Թուրքիայում «Իսլամական պետության» 10 գրոհային է ձերբակալվել

0
(Թարմացված է 16:34 03.03.2021)
Ձերբակալման օրդեր է տրվել ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ կասկածվող 16 օտարերկրացիների համար, որոնք մասնակցել են զինված հակամարտություններին Սիրիայում և Իրաքում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ստամբուլի Ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Իսլամական պետություն» (ԻՊ, արգելված է մի շարք պետություններում) ահաբեկչական խմբավորման ենթադրյալ գրոհայինների դեմ գործողություններ են իրականացրել, որոնց ընթացքում ձերբակալվել են 10 օտարերկրյա քաղաքացիներ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում Anadolu գործակալությանը։

Հաղորդվում է, որ ձերբակալման օրդեր է տրվել ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ կասկածվող 16 օտարերկրացիների համար, որոնք մասնակցել են զինված հակամարտություններին Սիրիայում և Իրաքում։ Ձերբակալման վայրերում խուզարկությունների ընթացքում մեծ քանակությամբ նյութեր են առգրավվել  թվային կրիչների վրա։

«Իսլամական պետությունն» առաջացել է 2006թ․-ին՝ մի շարք ահաբեկչական խմբավորումների միաձուլման ճանապարհով։ Մինչև 2013թ․-ը այն պատկանում էր շարքային սուննիական ինքնավար զինված խմբավորումների թվին և ներառում էր ոչ ավելի, քան 4000 մարդ։ Խմբավորումը լայն ճանաչում ստացավ 2014թ․-ի ամռանը, երբ գրոհայինները լայնամասշտաբ հարձակում սկսեցին Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա։ ԻՊ-ը մեծ ուժ հավաքեց Սիրիայի տարածքում գործողությունների ընթացքում, որտեղ պատերազմում էր կառավարության ուժերի դեմ։

«Իսլամական պետություն» խմբավորման անդամները նկարվել են Ադրբեջանում

0
թեգերը:
Ձերբակալություն, «Իսլամական պետություն», Ոստիկանություն, Թուրքիա
Ըստ թեմայի
Իրանն արգելել է 32 երկրի քաղաքացիների մուտքը. Հայաստանն այդ ցանկում չկա
ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից
 «Իսլամական պետությունն» Ադրբեջանում. սադրա՞նք, թե սպառնալիք