Ոստիկանության շենքի գրավում

Տեխնիկայի տեղաշարժ է սկսվել Երևանում հատուկ գործողությունների գոտում

386
(Թարմացված է 17:10 17.07.2016)
Երևանի ոստիկանության շենքում պատանդներին ազատ արձակելու հատուկ գործողությունների գոտում ակտիվություն է նկատվում, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հայաստանի իրավապահ մարմինները պատանդներին ազատելու փորձ են նախաձեռնում Երևանում առավոտյան գրոհի ենթարկված ոստիկանության բաժանմունքի մոտ, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր են տարել երկու զինվորական զրահամեքենա։

Մեքենաների անցնելուց հետո ճանապարհը նորից փակվեց։ Դեռևս պարզ չէ, թե ինչ է կատարվում ներսում։ Ոստիկանությունը որևէ կերպ չի մեկնաբանում տեղի ունեցածը։

ՀՀ փոխոստիկնապետ Սամվել Հովհաննիսյանը լրագրողների հարցին ի պատասխան` չի հաստատել հատուկ գործողություններ սկսելու մասին լուրերը։

386