Երևան-Արտաշատ ճանապարհահատվածը

Բացվել է Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ երկկողմ երթևեկը

67
(Թարմացված է 23:58 15.06.2016)
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածները երկկողմանի երթևեկելի են

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. 2015թ. դեկտեմբերի 29-ին երթևեկության համար երկկողմանի բացված ճանապարհահատվածը ժամանակավորապես փակվել էր՝ դառնալով միակողմանի, քանի որ ըստ պայմանագրի՝ ճանապարհի կառուցման աշխատանքների ավարտից հետո պետք է կատարվեին ավարտական թեստավորման աշխատանքներ:

Դրանց արդյունքներով պետք է ստորագրվեր ավարտական ակտը և ուժի մեջ մտներ մեկ տարվա երաշխիքային սպասարկման ժամկետը։

Ինչպես հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը, շինարարական կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել այդ ճանապարհահատվածներում հայտնաբերված թեկուզ չնչին թերությունները։

Օրերս կստորագրվի հանձնման-ընդունման վերջնական ակտը, որից հետո կմեկնարկի նաև մեկ տարի երաշխիքային ժամկետը: Այդ ընթացքում, եթե նորից հայտնաբերվեն թերություններ, շինարարն առանց երթևեկության բնականոն ընթացքը խաթարելու պարտավոր է շտկել դրանք:

67