Երևանում

Հայաստանը խաղաղասիրության համաշխարհային ցուցիչով առաջ է անցել Ադրբեջանից

14
Global Peace Index–ի վարկանիշում Կովկասի ամենախաղաղասեր երկիր է ճանաչվել Վրաստանը

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Global Peace Index-ի այս տարվա վարկանիշում Հայաստանը 110-րդ հորիզոնականն է զբաղեցնում` առաջ անցնելով Ադրբեջանից։

Անցյալ տարվա ցուցանիշների համաձայն` Հայաստանն իջել է 19 հորիզոնականով։ Հարևանները նույնպես զիջել են դիրքերը։ Վրաստանը գտնվում է 85-րդ տեղում, իսկ Ադրբեջանը` 134-րդ։

Ավելի ցածր հորիզոնականում է Թուրքիան (145), իսկ Իրանը 133-րդ տեղում է։

Ամենաքիչ խաղաղասեր երկրներ են ճանաչվել Սիրիան, Հարավային Սուդանը, Իրաքն ու Աֆղանստանը։ Ռուսաստանի Դաշնությունը հայտնվել է Չինաստանի և Կոնգոյի միջև` 151-րդ հորիզոնականում։

Ամենախաղաղասեր երկիրը Իսլանդիան է, երկրորդ տեղում է Դանիան։

Գիտնականները վարկանիշը կազմելու ժամանակ հաշվի են առել 22 ցուցանիշ, այդ թվում` ներքին և արտաքին պատերազմների քանակը, հարևան երկրների հետ հարաբերությունները, հանցագործությունների քանակը, քաղաքական անկայուն վիճակը, սպառազինության ներկրումն ու արտահանումը։ Վարկանիշում ընդգրկվել է 163 պետություն։

14