Շավարշ Քոչարյան

ՀՕՊ միասնական համակարգի ստեղծումը չի խոչընդոտի Հայաստանի անկախությանը

23
Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ կարելի է երկակի մոտենալ Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Շավարշ Քոչարյանը մեջբերեց մամուլի հրապարակումները` նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ կան դրական ու բացասական վերլուծություններ։

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք դրանով Հայաստանը չի կորցնում օդային պաշտպանության ոլորտում իր անկախությունը, Քոչարյանը պատասխանեց.

«Իրականում դա այնքան էլ այդպես չէ։ Կա նաև դրա երկրորդ կողմը։ Այսինքն, մենք ինքներս դեռևս այն հնարավորությունը չունենք, որը տալիս է Ռուսաստանի տեխնիկան: Իսկ այդ հնարավորությունը դետալացված դիտարկելու համար ամբողջ մեզ շրջապատող տարածքը կարևոր է»։

Այն հարցին, թե որոշում կայացնելու դեպքում որ կողմն է հրաման տալու, Քոչարյանը պատասխանեց` Հայաստանի հրամանատարությունը միշտ մնում է Հայաստանի ձեռքում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունիսի 8-ն Հայաստանում հայտարարել է, որ ՀՕՊ միասնական համակարգի ստեղծումը քննարկվում է երկու երկրների օրենսդիր մարմիններում, այն ուժի մեջ կմտնի վավերացումից հետո։

23