Հայաստանի կառավարություն

Կառավարությունը գումարներ կուղղի Լոռու և Տավուշի մարզեր

29
(Թարմացված է 16:36 26.05.2016)
Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության նիստում առաջարկեց բյուջեից գումար տրամադրել Լոռու և Տավուշի մարզերին

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Լոռու և Տավուշի մարզեր, որտեղ հստակեցվել են առաջնահերթությունները։

Կատարված հաշվարկներից հետո Դավիթ Լոքյանն առաջարկում է Լոռու մարզին տրամադրել 23.5 մլն դրամ։ Գումարը հիմնականում ուղղված կլինի Թումանյան համայնքի մանկապարտեզի այրված շենքի վերանորոգմանն ու բնակելի շենքի տանիքի վերականգնմանը։

«Առաջարկվում է 31.2 մլն դրամ էլ հատկացնել Տավուշի մարզին։ Դրա շրջանակում Ոսկեվան կվերանորոգվի ճանապարհահատվածը, կվերանորոգվեն ջրագծեր, իսկ Զորականում կա վթարային վիճակում գտնվող դպրոցի շենք, որը ևս կվերանորոգվի»,–ասաց Լոքյանը։

Նա կառավարությանը ներկայացրեց նաև, որ հունիսին ավարտված կլինի զոհված զինվորի ընտանիքին տրամադրվող տան շինարարությունը։

Վարչապետը նշեց, որ դա իրականացվելու է ոչ թե բյուջետային հատկացումներով, այլ` գործարարների տրամադրած գումարներով։

 

29