00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շներին ոչ թե ծեծել է պետք, այլ կարգապահություն սովորեցնել

© Личная страница в ФБАлберт Нерсисян
Алберт Нерсисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
105 տարի առաջ մայիսի 22-ին հիմնվել է Կինոլոգների միջազգային ֆեդերացիան: Կինոլոգիան մարդու և շան համագոյության յուրահատուկ արվեստ է

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հոգեբան, շներ վարժեցնող Ալբերտ Ներսեսյանը պատմեց շների առանձնահատկությունների մասին: Զրուցեց Լաուրա Սարգսյանը:

-Քաղաքում Ձեզ բոլորը կինոլոգ են անվանում: Դուք կինոլո՞գ եք, թե՞ հոգեբան-վարժեցնող:

— Ես ինձ կինոլոգ չեմ համարում, քանի որ կինոլոգիան լայն գիտություն է, որը շատ տարրեր է պարունակում, մասնավորապես` շներ վարժեցնել: Ես ինձ համարում եմ այդ մեծ գործի մի մասնիկը, այդ գործին նվիրել եմ կյանքիս 30 տարին: Իսկապես, ինձ կոչում են կինոլոգ, բայց կրկնում եմ, ես ինձ համարում եմ հոգեբան, վարժեցնող:

Александр Пототский - Sputnik Արմենիա
Գամփռ և սպաս. ռուս ճանապարհորդի բացահայտումը
-Ինչպե՞ս եք սկսել զբաղվել շներով:

— Փոքր հասակից երազել եմ շուն ունենալ, բայց ծնողներս թույլ չէին տալիս: Այդ ժամանակ ես չէի կարող պատկերացնել, թե ինչքան եմ սիրում կենդանիներին: Եվ արդեն բանակում ծառայությունից հետո իմ երազանքը կատարվեց, ինձ շան ձագ նվիրեցին: Ծառայել եմ Գերմանիայում Խորհրդային զորքերում: Մեր գնդի մոտ էր գտնվում ԳԴՀ ոստիկանական շների բարձրագույն դպրոցը: Ես երկու տարի հետևել եմ վարժեցնողերին և ակամա սովորել այդ գործը: Տեսածից այնքան էի տպավորվել, որ տուն վերադառնալուց հետո սկսեցի տարբեր հրահանգներ փորձել շների վրա, մասնավորապես` իմ շնիկին էի վարժեցնում:
Հետևելու շնորհիվ ձեռք բերած գիտելիքներս կիրառեցի իմ շնիկի վրա, և մեկ տարի մարզումներից հետո իմ Բլեք անունով հովվաշունը դարձավ իմաստուն շուն: Ժամանակի ընթացում ինձ մոտ սկսեց ավելի լավ ստացվել, այդպես արդեն 30 տարի:

-Ո՞րն է տարբերությունը վարժեցրած և դաստիարակված շների միջև:

— Վարժեցրած շունը հրամանով կարող է հարձակվել անգամ երեխայի վրա, դաստիարակված շունը երբեք չի անի դա, նույնիսկ հրահանգի դեպքում: Դա մի ողջ գիտություն է, տեխնոլոգիա: Վարժեցումը տևում է երեք տարի, այդ ժամանակահատվածն անհրաժեշտ է, որպեսզի շունը ձևավորվի որպես անհատ: Շների ցանկացած նախապաատրաստություն պետք է սկսել վաղ տարիքից: Վարժեցնողը շան մեջ մտցնում է այն աքսիոմաները և շահերը, որոնք պետք են արդյունքի համար: Եթե շան ձագը զբաղվելու բան չունի, պետք է զբաղեցնել նրան, որպեսզի նա այլ զբաղմունք չփնտրի, օրինակ` չկրծի տիրոջ կոշիկը: Ձագերը նման են երեխաների, և ընդհանրապես յուրաքանչյուր կենդանու մեջ քնած է փոքրիկ երեխա: Չի կարելի ծեծել շներին, քանի որ յուրաքանչյուր հարված շանը բարդույթավորում է և կոտրում նրա անհատականությունը:

Շատերը սխալ են մեկնաբանում վարժեցումը, չէ՞ որ դրա գլխավոր իմաստը կարգուկանոնն է: Սկսելուց առաջ պետք է հասկանալ, թե արդյունքում ինչ ես ուզում ստանալ ձագից՝ հսկիչ շուն, հատուկ նշանակության ջոկատի շուն, թե ուղեկցող շուն և այլն:

© Личная страница в ФБԱլբերտ Ներսեսյան
Альберт Нерсисян - Sputnik Արմենիա
Ալբերտ Ներսեսյան

-Իսկ լինո՞ւմ է, որ շները փոխեն իրենց նախասիրությունները:

— Դա կարող է լինել` կապված շան ցեղատեսակի հետ: Օրինակ` ռոտվեյլերները հակված են առաջնորդության, և կարող եմ ասել, թե ինչ է ուզում հինգ ամսական ռոտվեյլերը, ինչ է ուզելու ութ ամսականում, մեկուկես տարեկանում, ուստի ես նախօրոք հղկում եմ այն, ինչ պետք է: Ասեմ, որ վարժեցումը լավը կամ վատը չի լինում, այն լինում է ճիշտ և սխալ: Հետևաբար չի կարելի ստիպել շներին, որոնք իրենց բնույթով ուղեկցողներ են, լինել առաջնորդ կամ կատարել այլ շների համար նախատեսված գործառույթները: Ցանկացած շան կարելի է սովորեցնել, բայց արդյունքը տարբեր կլինի:

-Ինչպե՞ս պետք է վարժեցնել շանը, որ նա ծառայի հատուկ ջոկատոմ:

— Առաջին հերթին` մենք պետք է իմանանք, թե ինչ ենք ուզում ստանալ շնից: Հետո պետք է գտնել համապատասխան ցեղատեսակը, եթե նա պետք է լինի հսկիչ շուն, ապա այդ գործի համար հարմար կլինի հովվաշունը կամ ռոտվեյլերը: Լաբրադորը նույնպես կարող է դառնալ հսկիչ շուն, բայց ինչու՞, չէ՞ որ նա ետ է մնալու այն շներից, որոնք ծնված են այդ առաքելության համար:

Стерилизация собак - Sputnik Արմենիա
Ո՛չ արգանդ է հեռացվել, ո՛չ ձվարան. վիրահատվող շունը հղի էր
-Անհաջողություններ լինո՞ւմ են:

— Ես չգիտեմ, անձամբ չեմ զբաղվել նման խնդրով: Գիտեմ միայն, թե ինչպես են աշխատում շներ վարժեցնող դպրոցները: Շեղումներ չպետք է լինեն, քանի որ կոնկրետ շան հետ հրահանգիչն աշխատում է երեք տարի, հետո ամսական երկու-երեք անգամ անցածը կրկնելու աշխատանք է տարվում:

-Ինչպե՞ս են աշխատում հայ կինոլոգները:

— Ես կլռեմ, չեմ ցանկանում որևէ մեկին դատել: Գիտեմ երկուսին, որոնց աշխատանքի ոճն ինձ դուր է գալիս, մնացածների մասին պարզապես չեմ խոսի:

-Առնչվե՞լ եք բարդ շների հետ:

— Շատ հաճախ: Բոլորին խորհուրդ եմ տալիս՝ պետք չէ «փչացնել» շներին, որպեսզի հետո ստիպված լինես «վերականգնել» նրա հոգեվիճակը: Յուրաքանչյուր կենդանի երջանիկ լինելու իրավունք ունի:

 

 

Լրահոս
0