Ереванский госпиталь Мурацан

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

85
Պողոսյանը ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի-Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ` փոխնախարար Գագիկ Միրիջանյանն այցելել է մայիսի 13-ին Արցախում հրազենային վիրավորում ստացած և այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 21-ամյա Հովհաննես Պողոսյանին:

Զինծառայողը ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Նախարարի տեղակալը բժիշկների հետ քննարկել է վիրավորի հետագա բուժման մանրամասները։

Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորում է ստացել մայիսի 13-ին, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ:

 

 

85