Бокс

Հայ բռնցքամարտիկը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցույթում

38
Վճռորոշ մենամարտում Նարեկ Մանասյանը հաղթել է Ռուսաստանի ներկայացուցչին և նվաճել ոսկե մեդալ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտված բռնցքամարտի Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարում Հայաստանի ներկայացնող 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը դարձել է ոսկե մեդալակիր, հայնտում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մանասյանը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ և նվաճել է ոսկե մեդալ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը մեդալներ չեն նվաճել:

Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարին մասնակցում էին 21 երկրի ներկայացուցիչներ:

 

 

38