Ивета Мукучян

Իվետա Մուկուչյանի երգի տեսահոլովակը լավագույնն է ճանաչվել

253
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգի տեսահոլովակը ճանաչվել է լավագույնը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Օգտատերերի քվեարկության արդյունքում «LoveWave» երգի տեսահոլովակը հավաքել է 12.53% կամ 1,548 ձայն: Այս մասին տեղեկանում ենք wiwibloggs.com կայքից:

Երկրորդ տեղում է Իսպանիայի (8.96%), երրորդում՝ Ռուսաստանի (8.93%) ներկայացուցիչների երգերի տեսահոլովակները:
Քվեարկությանը մասնակցել է 12 հազար 357 օգտատեր:

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին 2006թ.-ից: Լավագույն արդյունքները ցույց են տվել երգչուհի Սիրուշոն 2008թ.-ին (չորրորդ տեղ) և Արամ MP3-ն 2014թ.-ին (չորրորդ տեղ):

 

253