Ивета Мукучян с флагом Карабаха на Евровидении

Հայաստանը «Եվրատեսիլում» Ղարաբաղի դրոշը բարձրացնելու մասին նախապես չի հայտարարում

147
Եվրոպական հեռարձակողների միությունը դատապարտել է ԼՂՀ դրոշի ծածանումը «Եվրատեսիլ» մրցույթում։ Հայաստանյան պատվիրակությունը Եվրոպական հեռարձակողների միության հայտարարությանն առայժմ պաշտոնական պատասխան չունի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հանրային հեռուստաընկերության PR մենեջեր Արուսիկ Զախարյանը

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Եվրոպական հեռարձակողների միության հայտարարությունից հետո Հայաստանն արդյո՞ք ԼՂՀ դրոշից կհրաժարվի «Եվրատեսիլ» մրցույթի հաջորդ փուլերում։ Արուսիկ Զախարյանը նշեց, որ որևէ որոշում այս հարցով դեռևս չի կայացվել, բայց և նշեց, որ հայաստանյան պատվիրակությունը երբևէ նախապես չի հայտարարել, թե պատրաստվում է նման բան անել`ո՛չ այս, ո՛չ էլ նախորդ տարիներին:

Իսկ այն, որ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը երեկ ելույթի ընթացքում ձեռքին պահել է ԼՂՀ դրոշը, միանձնյա որոշում չի եղել:

«Դա եղել է ամբողջ պատվիրակության որոշումը»,- ասաց Արուսիկ Զախարյանը:

Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին պաշտոնապես նախազգուշացրել է, որ եթե Լեռնային Ղարաբաղի դրոշը դարձյալ ցուցադրի «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ, Հայաստանը` որպես մասնակից երկիր, կարող է որակազրկվել և զրկվել հետագա տարիներին մրցույթին մասնակցելու իրավունքից:

«Եվրատեսիլ երգի մրցույթի Ռեֆերենտ խումբը որոշել է կանոնների համաձայն մրցույթը հեռարձակող հեռուստաընկերության, տվյալ դեպքում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ պատժամիջոցներ կիրառել: Պատժամիջոցի բնույթի մասին կհաղորդվի հունիսին»,- ասված է հայտարարության մեջ:

«Եվրոպական հեռարձակողների միությունը խստորեն դատապարտում է Եվրատեսիլի հեռարձակման ընթացքում ԼՂՀ դրոշի ցուցադրումը և համարում է, որ դրոշի հայտնվելը եթերում վնասում է «Եվրատեսիլի» վարկանիշը»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

147