Полиция и скорая помощь

Գրպանահատություն թիվ 67 երթուղու ավտոբուսում

19
39 տարեկան տղամարդը 23 հազար դրամ է գողացել 27 տարեկան երիտասարդի գրպանից

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Մայիսի 10-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 1977թ. ծնված Վահան Դ.-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ Վահան Դ.-ն նույն օրը, ժամը 9.00-ին, Մաշտոցի պողոտայում, թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում, 1988թ. ծնված Նարեկ Ա.-ի գրպանից գողացել է 23.000 դրամ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

 

 

19