Шаварш Кочарян

Շավարշ Քոչարյանը կողմ է զենքի ամբողջական էմբարգոյին

35
Հայաստանն առաջարկում է զենքի ամբողջական էմբարգո սահմանել տարածաշրջանի բոլոր հակամարտող կողմերի համար

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հարցազրույց է տվել ավստրիական «Die Presse» օրաթերթին և նշել, որ կողմ է տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին, ու Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, կարող են հասնել դրան ՄԱԿ–ի ԱԽ-ում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Շավարշ Քոչարյանը նշել է, որ էմբարգոն կվերաբերի նաև Երևանին։ Նա ընդգծել է, որ Հայաստանը դժգոհ է այն փաստից, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին։

«Մենք ունենք բոլոր հիմքերը՝ դժգոհ լինելու: Ռուսաստանն ասում է, որ եթե ինքը այն չվաճառի, դա կանի մեկ ուրիշը»,- ասել է նա։

Փոխարտգործնախարարի խոսքով` Ռուսաստանը պետք է հավասարակշռվածությունը պահպանի:

«Պայմանագրերի համաձայն՝ Մոսկվան Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի: Սակայն Ռուսաստանը նաև շատ սերտ տնտեսական կապեր ունի Բաքվի հետ: Նա մեր դաշնակիցն է, սակայն նաև իր սեփական շահերն ունի՝ Ադրբեջանի հետ կապված: Հարավային Կովկասում՝ իր շահերի գոտում, նա միշտ հակված է լինելու բալանսը պահելուն»,- ասել է նա:

Շավարշ Քոչարյանը շեշտել է, որ պատերազմը վտանգ է բոլորի համար՝ թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների:

«Իրենք ցույց տվեցին, որ իրենք այդ պայմանավորվածություններին չեն հետևում: Երբ խոսքը վերաբերում է զինտեխնիկային, պետք է նշել, որ, այո՛, Բաքուն սպառազինվելու չեմպիոն է դարձել: Բայց դա չօգնեց իրեն ծրագրված բլիցկրիգն իրականացնելու հարցում»,- ասել է Քոչարյանը` շեշտելով, որ միջազգային միջնորդները պետք է Բաքվի հարձակումները հստակ դատապարտեն, այլևս չի կարելի աչք փակել:

 

35