Универсиада.11-й день. Греко-римская борьба

Հայ ըմբիշը ոսկե մեդալ նվաճեց միջազգային մրցաշարում

65
Հայաստանի ներկայացնող մյուս վեց մարզիկներն արժանացան բրոնզե մեդալների

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Դաղստանի Խասավյուրտ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հայաստանի ներկայացնող մյուս մարզիկները` Հայկ Բադալյանը (50 կգ), Արման Անտոնյանը (55 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (84 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (96 կգ) դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիրներ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ տղաներից և՛ գոհ է, և՛ դժգոհ:

«Այստեղ իրոք մրցակցությունը մեծ էր: Դժգոհություններ և թերություններ կան, բայց նաև կան մարզիկներ, որոնցից գոհ եմ: Օրինակ` Գևորգ Մխեյանը, ով Հայաստանի առաջնությունում երրորդ տեղ էր զբաղեցրել, այստեղ 4 հաղթանակ տարավ և 2 պարտություն: 66 կգ քաշային կարգում 44 ըմբիշներ կային: Գևորգն իրեն լավ դրսևորեց: Ինչ վերաբերում է ծրագրերին՝ մայիսի 21-ից ուսումնամարզական հավաքի կմեկնենք Ծաղկաձոր»,-նշեց Վարդանյանը:

Մրցաշարին, որը կայացել է մայիսի 8-10-ը, մասնակցել է 180 ըմբիշ:

 

 

65
Ըստ թեմայի
Ջուլֆալակյան. Երազանքի համար պետք է կռվել