Весна в Ереване

Շաբաթվա վերջում եղանակը կտաքանա 5-7 աստիճանով

13
(Թարմացված է 10:09 11.05.2016)
Մայրաքաղաքում շաբաթ օրը ցերեկն արդեն կլինի 30 աստիճան տաքություն

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հայաստանում մայիսի 11-12-ը շրջանների մեծ մասում, 13-15-ը հյուսիսային շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է ԱԻՆ-ը:

Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 13-14-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում մայիսի 11-12-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ: 13-15-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Երևանում մայիսի 11-ին ցերեկը կլինի 22-24, երեկոյան` 11-13 աստիճան տաքություն։

 

13