Тавушская область

Ադրբեջանը շարունակում է կրակահերթեր արձակել Հայաստանի ուղղությամբ

21
(Թարմացված է 09:43 11.05.2016)
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

 

21