Артуш Тоноян

Մեծ հայրենականին «մասնակցեց» նաև հայկական երկաթուղին

56
(Թարմացված է 17:10 09.05.2016)
Բազմավաստակ երկաթուղային, Գյումրու «Պատվավոր քաղաքացի» Արտուշ Տոնոյանը հիշում է Մեծ հայրենականի տարիներն ու իր ունեցած փոքր, բայց կարևոր դերն այդ աշխարհամարտում

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Մեծ Հայրենականի տարիներին շատ լենինականցի երկաթուղայիններ մեկնեցին ռազմաճակատ ու չվերադարձան, շատերն էլ մնացին ու աշխատեցին թիկունքում:

Բազմավաստակ երկաթուղային, Գյումրու «Պատվավոր քաղաքացի» Արտուշ Տոնոյանը հպարտությամբ է հիշում.

«Պատերազմի տարիներին Սովետմիության միակ ուղին Հայաստանի երկաթուղին էր: Հիտլերը բոլոր ճանապարհները փակել էր՝ Բոսֆոր, Դարդանել, դաշնակից պետությունները նավերով ապրանքն ուղարկում էին Պարսկական ծով, այնտեղից մեր երկաթուղային ուղիով ապրանքը գնում էր ֆրոնտ: Ավտոները, սննդամթերքը, հագուստն այս ճանապարհով էր գնում, հասնում տեղ: Եթե այս ճանապարհը չլիներ, սննդամթերքը չէր գնա, հասնի զինվորին: Զինվորը չէր կարող առանց սնունդ ու հագուստ կռվել: Մեր աշխատանքը 24 ժամ էր: Զինվորական ռեժիմ էր՝ 5 րոպե աշխատողն ուշանար աշխատանքից՝ 6 տարի կալանք կունենար»,-նշում է Արտուշ Տոնոյանը:

Артуш Тоноян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արտուշ Տոնոյան

Ճիշտ է` աշխատանքը տաժանակիր է եղել, բայց վարձատրությունն ու ուշադրությունն էլ այդ տարիների համար յուրահատուկ է եղել, վստահեցնում է բազմավաստակ երկաթուղայինը:

«Սով էր, քաղաքի աշխատավորին քարտային սիստեմով տալիս էին 500 գրամ հաց, մեզ մինչև 800 գրամ, նույնը նաև «պայոկները»: Իմ առաջին երեխան որ ծնվեց, 1945 թվականի վերջերին էր, 10 մետր բիազ տվեցին, ձվի ու կաթ փոշի, երեխայի խաղալիք: Երկաթգիծն այդպիսի առաջավոր կազմակերպություն է եղել: Բայց մենք աշխատում էինք շատ դժվարությամբ: Մի տարի, մարտի 3-ն էր, ուժեղ փոթորիկ ելավ՝ Ջաջուռի թունելը փակվեց, գնացքի երթևեկություն չկար, բոլոր երկաթուղայիններին հանեցին աշխատանքի: Մոտ 6-7 ժամ աշխատեցինք ճանապարհը բացվեց, միակ ճանապարհն էր, այդ ժամանակ ավտոմեքենաներ շատ քիչ էին»,- պատմեց Արտուշ Տոնոյանը:

Զրույցի ավարտին պապիկը հպարտությամբ ցույց տվեց իր բոլոր մեդալները` նշելով, որ խորհրդային տարիներին տարբեր քաղաքներում է սովորել ու 4 դիպլոմ ունի:

Գյումրու երկաթուղային հանգույցը Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի հնագույն և ամենախոշոր կենտրոնն է՝ հիմնադրված 1897 թվականին։ Առաջին գնացքը Թիֆլիսից Ալեքսանդրապոլ է ժամանել 1899 թվականի փետրվարի 7-ին։ Հետագայում երկաթուղին հասել է Ղարս, Երևան, ավելի ուշ՝ Ջուլֆա, ապա՝ Թավրիզ։

56
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Կարմիր խաչը պաշտոնական գործընթաց է սկսել Ադրբեջանում գտնվող հայի գործով. օմբուդսման

15
(Թարմացված է 00:05 15.07.2020)
Արման Թաթոյանը կշարունակի կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հետ, որպեսզի տուն վերադառնան անհետ կորած 2 ՀՀ քաղաքացիները։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի- Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի հետ այսօր քննարկել է ՀՀ երկու քաղաքացիների հարցը, որոնցից մեկը գնացել է արոտավայր անասունների հետևից և չի վերադարձել, իսկ մյուսը գտնվում է Ադրբեջանում անազատության մեջ։

Անհետացած քաղաքացիներից մեկը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանն է, մյուսը՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը, որն Ադրբեջանում անազատության մեջ է։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Նարեկ Սարդարյանի ընտանիքի անդամների հետ։ Նրանք մեզ տեղեկացրել են, որ հուլիսի 8-ին առավոտյան ժամը 10։00-ից հետո Նարեկը գնացել է Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտ գտնվող արոտավայր անասունների հետևից և չի վերադարձել: Ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ երիտասարդը պատահմամբ հատել է հայ-ադրբեջանական սահմանը»,- Facebook–ի իր էջում գրել է Թաթոյանը:

ՀՀ ԱԳՆ– ն հետաքրքրվում է Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանի ճակատագրով

Օմբուդսմանի խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարն իրեն այսօր տեղեկացրել է, որ Նարեկ Սարդարյանի գործով Կարմիր խաչը սկսել է պաշտոնական գործընթաց Հայաստանի քաղաքացու գտնվելու վայրը պարզելու համար ու այդ նպատակով հարցում են արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչությանը։

«Կարեն Ղազարյանի վերաբերյալ մանրամասները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կփոխանցի Կարենի ծնողներին»,-նշել է Թաթոյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին մանրամասներ ներկայացնել չի կարող, սակայն կշարունակի կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հետ։

Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանին տեսակցելու հարցերն են քննարկվել Կարմիր Խաչի հետ

15
թեգերը:
Կարմիր խաչ, Ադրբեջան, Կարեն Ղազարյան, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի հարցը
Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրն այցելել է ադրբեջանցի սահմանախախտին
Տոնոյանը Բաքվում գտնվող Կարեն Ղազարյանի թեմայով քննարկում է ունեցել Կարմիր Խաչի հետ
Ալեքսանդր Լապշին

Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից

169
(Թարմացված է 23:50 14.07.2020)
Ճանաչված բլոգեր Ալեքսանդր Լապշինը հիացած է հայ զինվորականների փայլուն աշխատանքով։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ճանաչված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական Elbit Hermes 900 մարտավարական խոշոր անօդաչու թռչող սարքին և հպարտացել հայ տղաներով։

«Այսօր ԶԼՄ-ները գրում են, որ հայկական զինված ուժերը խոցել են սուպեր ժամանակակից և շատ թանկ (մինչև 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ) իսրայելական Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը։ Այն իսկապես հզոր է, առկա է տասնյակ երկրներում և կարող է ավելի քան 30 ժամ օդում մնալ»,-գրել է Լապշինը։

Բլոգերը պարզաբանել է, որ Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ. դրա վրա զենք չկա: Սարքի խնդիրն այլ է. այն զբաղվում է հետախուզման, ռադիոալիքների ընդհատման աշխատանքներով և ստեղծում է դժվարություններ ինչպես ավիացիայի, այնպես էլ ցամաքային զորքերի գործունեության համար:

Լապշինի խոսքով՝ դրանք արտադրվել են 2009 թվականից և դրսևորել են իրենց լավագույն ձևով: Այլ աղբյուրների համաձայն` Ադրբեջանում կա մոտ 10 այդպիսի սարք: Ներկայում այն դարձավ մեկով պակաս:

«Փաստորեն, սա առաջին անգամն է, որ խոցվել է այս մակարդակի սարք: Մինչ այժմ ոչ ոք չի կարողացել խոցել այն, չնայած այն բանին, որ նման անօդաչու թռչող սարքերն անընդհատ օգտագործվում են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ: Այնպես որ, բրավոր հայ զինծառայողներին, շատ ապրեք, տղե՛րք»,-գրել է բլոգերը։

Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին

Լապշինը խոսքով՝ ինքը հարց է ուղղել իր ընկերոջը, որը տարիներ շարունակ աշխատել է իսրայելական Elbit Systems ընկերությունում` որպես հրահանգիչ ինժեներ, և իր մասնակցությունն է ունեցել ինչպես այս, այնպես էլ այլ անօդաչու սարքերի ստեղծման գործում։ Ինժեների խոսքով՝ միայն կատարյալ ստրուկներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին հարվածի տակ դնել այդ «թռչող ուղեղը»։

«Տրամաբանական է․ այդ ադրբեջանցիները չէի՞ն, որ Բուդապեշտում կացնահարեցին քնած հային, իսկ ինձ չորս հոգով փորձում էին խեղդել Բաքվում»,-եզրափակել է բլոգերը։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին

169
թեգերը:
հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Հայաստան, Ալեքսանդր Լապշին
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Ուղղակի ագրեսիա է իրականացվում ՀԱՊԿ անդամներից մեկի նկատմամբ. նիստը կայացել է
Ադրբեջանը 120 մմ ականանետներից կրակել է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ
Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել
Սմբատ Գաբրիելյանը 1․5 տարվա զինծառայող էր․ զոհվածի հայրն ու եղբայրը զինվորական են

«Արարատ-Արմենիայի» չեմպիոնության խաղի լավագույն կադրերը

0
  • 2019/20 թթ ֆուտբոլային մրցաշրջանի չեմպիոնի որոշիչ հանդիպումը «Արարատ-Արմենիա» և  «Նոա» ակումբների միջև

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը: Չորս օրվա տարբերությամբ «Արարատ-Արմենիան» և «Նոան» որոշեցին Հայաստանի ֆուտբոլի գավաթակրին ու չեմպիոնին:

2019/20 թվականների ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում հատեց վերջնագիծը: Չեմպիոնի որոշիչ խաղում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» պաշտպանեց իր տիտղոսը` վերջին տուրում 2:0 հաշվով հաղթանակի հասնելով «Նոայի» նկատմամբ:

Քալաշյան. «Հայկական ֆուտբոլ են ներթափանցել «սև ուժեր», որոնց պետք է դուրս մղել»

Ի տարբերություն գավաթի եզրափակիչի, որում «Նոան» կամային հաղթանակ տարավ, վերջին խաղում «Արարատ-Արմենիան» արժանի կերպով ռևանշի հասավ մրցակցի նկատմամբ գավաթի եզրափակիչում կրած պարտության դիմաց:

Հայաստանի բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանի եզրափակիչ խաղի լավագույն դրվագները դիտեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

0
  • 2019/20 թթ ֆուտբոլային մրցաշրջանի չեմպիոնի որոշիչ հանդիպումը «Արարատ-Արմենիա» և  «Նոա» ակումբների միջև
    © Sputnik / Asatur Yesayants.

    2019/20 թթ ֆուտբոլային մրցաշրջանի չեմպիոնի որոշիչ հանդիպումը «Արարատ-Արմենիա» և «Նոա» ակումբների միջև

Լուսանկար, ֆոտոշարք, Արարատ–Արմենիա, «Նոա» ֆուտբոլային ակումբ, ՀՖՖ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի «կարոտած» խաղը. ֆուտբոլը վերադարձավ Covid–19-ի աշխարհ
Ինչու է պարետատունը մերժել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Ֆուտբոլային թրիլլեր գավաթի եզրափակիչում. Հայաստանի գավաթակրի անունը հայտնի է