Аркадий Тер-Тадевосян

Կոմանդոս. Կինս ինձ ռազմական խորհուրդներ էր տալիս

609
(Թարմացված է 09:58 09.05.2016)
Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի «Կաղապարից դուրս» հաղորդման շրջանակում խոսել է Արցախյան ազատամարտի ու հայերի ոգու մասին, որը, նրա դիտարկմամբ, ավելի է ուժգնացել վերջին շրջանում

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի-Sputnik. Երբ փոքր էի, ինձ ասում էին` խելոք մնա, թե չէ թուրքը կգա, հիշում է Արկադի Տեր-Թադևոսյանն ու ասում, որ հիմա ժամանակները փոխվել են` ադրբեջանցին է երեխային վախեցնում ու ասում` հայը կգա, ականջներդ կքաշի։

Արկադի Տեր-Թադևոսյանի արմատները տանում են դեպի պատմական Կարս։ Նրա համար դա սրբավայր է։ Կոմանդոսի ընտանիքում միշտ պատմություններ են պատմել հայրենի հողի մասին, ու նա մեծացել է հայրենասիրական մթնոլորտում։ Արցախյան գոյամարտն իր սրբագրումներն է արել։

«Ես միշտ մտածել եմ` ով շատ է, նա էլ պետք է հաղթի։ Սակայն այդ տարիներին հասկացա, որ կարևորը մարտական ոգին ու գաղափարն է, որ ունեին մեր տղերքը։ Մեր զինվորներին մի քիչ էլ բան սովորեցնես, լրջագույն հաջողություններ կունենան»,- ասաց Կոմանդոսը։

Նա պատմեց, որ Շուշին ազատագրելու համար հայկական կողմում կար 3000 զինվոր, իսկ ադրբեջանցիների թիվն այնտեղ 2500 էր։ Կոմանդոսն ասում է` զինվորական օրենքներով` մենք պետք է 3 անգամ ավելի լինեինք, որովհետև Շուշին բարձունքում էր, բայց այստեղ ավելի կարևոր ուժ կար, որ մոռացնել տվեց այդ օրենքները։

«Վազգեն Սարգսյանն ինձ հարցնում էր` հավատու՞մ ես, որ Շուշին կազատենք։ Ես վախենում էի պատասխանել, որովհետև ցանկությունը մի բան է, իսկ արդյունքը` այլ»,-հիշեց նա։
Կոմանդոսը մի համոզմունք էլ ունի` Պաշտպանության բանակը ոչ միայն պաշտպանելու համար է։

Танк  Տ-72 - памятник, ознаменующий победу в Шуши. Нагорный Карабах
© Sputnik / Arpi Beglaryan
Շուշի

Այդ օրերին ևս, Կոմանդոսի պատմելով, մարդիկ կանգնած էին զինվորի թիկունքին, սնունդ ու գուլպա էին ուղարկում։

«Օգոստոսին գուլպան ծիծաղ էր առաջացնում, նետեցինք մի կողմ, իսկ երբ ցրտերն ընկան, դրանք սիրով կրեցինք ու հասկացանք նրանց հոգատարության չափը»,-ասաց նա։

Զրուցակիցը պատմեց նաև կնոջ` հեռավորության վրա անգամ նրա կողքին լինելու և խորհուրդներ տալու մասին։ Մի անգամ նա նամակ էր ուղարկել, որտեղ գրված էր Սուվորովի ռազմավարությունը պատերազմական տարիներին։

«Ինձ այդ նամակը փոխանցեց Զորի Բալայանը։ Ես կարդացի ու բարկացա` ասելով` ուրիշների կանայք գրում են, որ կարոտել են, իսկ նա ռազմական խորհուրդներ է տալիս։ Մեկ տարի անցավ, նոր հասկացա, թե դա ինչ էր»,-ժպիտով հիշեց Կոմանդոսը։

Արկադի Տեր-Թադևոսյանի հետ Ամալյա Պապյանի ամբողջական հարցազրույցը կարելի է լսել «Կաղապարից դուրս» հաղորդման մայիսի 9-ին նվիրված հաղորդումների շարքի շրջանակում։

 

 

 

609
Արթուր Դավթյան

Զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը 47 %-ով նվազել են. դատախազ

4
(Թարմացված է 13:56 01.06.2020)
2018-ի համեմատ, նախորդ տարի գրեթե կիսով չափ նվազել են հակառակորդի կրակոցներից մե զինծառայողների զոհվելու դեպքերը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ՀՀ–ում և Արցախում 2019–ին արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, 2018–ին` 63 դեպք։ Վիճակագրությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Նախորդ տարի արձանագրված 49 մահվան դեպքերից 20-ը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, իսկ 29-ը զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներիով են պայմանավորված եղել։ Իսկ 2018–ին աարձանագրված մահերից 38-ն է կապված եղել զինծառայության հետ, այսինքն` 2019-ին զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը 47 %-ով նվազել են»,–ասաց նա։

ՀՀ գլխավոր դատախազի խոսքով` հատկանշական է, որ 2018-ի համեմատ, նախորդ տարի գրեթե կիսով չափ նվազել են հակառակորդի կրակոցից մեր զինծառայողների մահվան դեպքերը։ Բացի այդ, 36.4 տոկոսով էլ նվազել են ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը։ Իսկ սպաների շրջանում 33 տոկոսով նվազել են հանցավորության մակարդակը։

Մարտական դիրքում զինվոր է սպանվել. հարուցվել է քրեական գործ

Դավթյանը նշեց, որ չնայած հանցագործությունների նվազմանը, 2020-ի հիմնական առաջնահերթություններից է բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։

Նա հայտնեց նաև, որ ԶՈՒ–ում կոռուպցիայի դեմ պայքարը նույնպես շարունակվում է` 2019-ին դատախազական ներգործության կիրառմամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասի 1.2 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ 2020թ.–ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 16–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 13 զոհ: Ընդ որում՝ զինծառայողները չեն զոհվել հակառակորդի կրակոցի հետևանքով: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ մահացության դեպքերը եղել են հիվանդության կամ դժբախտ պատահարի հետևանք։ Ըստ պաշտոնական վարկածի` եղել են նաև ինքնասպանություններ։

Դրանից հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել` քննարկելով մահվան դեպքերի պատճառներն ու նման դեպքերի կանխման հնարավոր եղանակները։

4
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Արցախ, կրակոց, Սպանություն, զինծառայող, ԱԺ, Արթուր Դավթյան, Հայաստան
Ըստ թեմայի
Զինվոր Սասուն Մարգարյանի մահվան գործով 2 զինծառայող է ձերբակալվել
Հայ–ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանական դիվերսիոն գործողություններից վիրավորված զինծառայողներին կտեղափոխեն Երևան
Արցախում զինծառայող է մահացել
Մհեր Գրիգորյան. արխիվային լուսանկար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի. ախտանիշներ չկան

4
(Թարմացված է 13:54 01.06.2020)
Այս պահին Մհեր Գրիգորյանը որևէ չունի ախտանիշ չունի, և բժշկական ցուցում չկա թեստ հանձնելու։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, թեպետ աշխատանքային շփում ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց առայժմ կորոնավիրուսի թեստ չի հանձնի, քանի որ որևէ ախտանշան չունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա օգնական Անի Բաբայանը։

«Չի հանձնի թեստ, քանի որ բոլոր նրանք, ովքեր անմիջական շփում են ունեցել վարչապետի հետ, պահպանել են անվտանգության բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորություն, դիմակներ կրել և այլն»,–ասաց նա։

Նրա խոսքով` այս պահին Գրիգորյանը չունի ախտանիշներ և բժշկական ցուցում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Առաջնագիծ մեկնելուց առաջ մայիսի 31–ին Փաշինյանը որոշել է թեստ հանձնել, և թեստի պատասխանը դրական է եկել։ Նա շարունակելու է աշխատել, բայց  վարչապետի կեցավայրից, որտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։Նշենք, որ այսօր` հունիսի 1–ի, Նիկոլ Փաշինյանը նշում է իր ծննդյան 45–ամյակը։

Հայաստանում հունիսի 1–ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 9492 է։ Մեկ օրում թեստի դրական պատասխան է ստացել 210 մարդ։

4
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս, թեստ, Մհեր Գրիգորյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը
Ինչպես է վարչապետ Փաշինյանի ինքնազգացողությունը. խոսնակը տեղեկություններ է հաղորդել
ՀՀ քաղաքացիները կկարողանան արտերկրից դեղեր ներմուծել կամ փոստով պատվիրել