00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը` Իրանից ներդրումների սպասելիս

© AravotФлаги Ирана и Армении
Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռազմաքաղաքական ու տնտեսական դժվարին ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսության պատասխանատուները կոչ են անում ներդրումներ անել հայաստանյան տնտեսությունում։ Կարծում են` կոչը ոչ միայն անարձագանք չի մնա, այլև առաջինը կարձագանքեն հատկապես իրանցի գործարարները

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հայաստանի տնտեսությունը տարածաշրջանում ամենաազատականն է։ «Ներդրումներ Հայաստան» գործարար համաժողովում նման կարծիք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը` հույս հայտնելով, որ այս հանգամանքը բավական է ներդրողներին գրավելու համար։

Իսկ թե ինչու այս պարագայում մինչև հիմա մեր տնտեսությունը չի զարգացել ցանկալի մակարդակով, ըստ Արսեն Ղազարյանի, մեր մեղքի բաժինն այնքան էլ մեծ չէ։

«Մենք մեղավոր չենք, որ մեր ճակատագրական խնդիրներից մեկն անպատեհությունն է։ Երբ մենք անդամակցեցինք ԵՏՄ-ին, ԵՏՄ տարածքի նկատմամբ կիրառվեցին սանկցիաներ, նավթի և միջազգային գների անկում, կոլապս և այդ երկրներում ՀՆԱ-ի մինուսական աճ»,- ասաց Արսեն Ղազարյանը։

Չնայած դրան, արդյունաբերողների և գործարարների միության նախագահը համոզված է` Հայաստանը կարող է տնտեսական կամուրջ դառնալ դեպի ԵՏՄ, Եվրոպա, անգամ ԱՄՆ արտահանումներ կատարելու մտադրություն ունեցողների և ամենից առաջ` հատկապես իրանցի գործարարների համար։ Քանի որ, նրա խոսքով, «որքան էլ, որ Իրանը ազատ առևտրի պայմանագրեր կնքի ԵՏՄ-ի հետ, այնուհանդերձ, այն ռեժիմը, որ ունենք մենք` որպես ԵՏՄ լիարժեք անդամ, Իրանը, բնական է, չի կարող ունենալ»։

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով, սակայն, ներդրումներ անելուց առաջ գործարարը նախ պետք է համոզված լինի, որ իր շահերը Հայաստանում պաշտպանված են։ Համաժողովին ներկա էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը չժխտեց, որ խնդիրներ կան, բայց և վստահեցրեց, որ կառավարությունը վճռական է տնտեսական օրենսդրությունը բարեփոխելու հարցում։

«Ռազմական ագրեսիան որևէ ձևով չպետք է ազդի Հայաստանում ներդրումներ անելու որոշումների վրա»,-ասաց էկոնոմիկայի նախարարը։

Նրա խոսքով` Հայաստանում ցանկացած գործարար պետք է վստահաբար կատարի այդ ներդրումը` առանց վախենալու, որ կարող է կորցնել։

«Չի կորցնելու և մեր զարգացման մեխանիզմների միջոցով մենք պետք է երաշխավորենք նաև այդ ներդրումները»,- ասաց Մինասյանը։

Հիմնական ներդրումների ծավալը Հայաստանում ակնկալում են հատկապես իրանցի գործարարներից։ Հայաստանն ու Իրանն այսօր արդեն տարեկան 340 մլն դոլարի առևտրաշրջանառություն ունեն, բայց պոտենցիալ հնարավորություններն ավելի շատ են։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն, օրինակ վստահ է` էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հեռանկարը նույնիսկ ավելի խոստումնալից է, քան Ռուսաստանի հետ։

«Եթե մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նավթային պաշարներն այսօր կազմում են 76 մլրդ բարել, ապա Իրանինը 146 բարել է։ Իրանը գազի պաշարներով աշխարհում 2-րդ երկիրն է»,- ասաց Վարդան Այվազյանը։

Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման լուրջ նախադրյալներից է նաև Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, տարածաշրջանում էներգետիկ ցանցի կառուցումը, ինչպես նաև հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհը։

 

 

Լրահոս
0