00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քառօրյա պատերազմի վերքերը տարբերվում էին իրենց ձևով ու բարդությամբ

© Sputnik«Նաիրի» ԲԿ նեյրոբուժական ծառայության ղեկավար Արման Հակոբյան
«Նաիրի» ԲԿ նեյրոբուժական ծառայության ղեկավար Արման Հակոբյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատերազմական գործողությունների ժամանակ չափազանց մեծ է ռազմական բժիշկների դերը։ Ինչպիսի՞ բժշկական ծառայություններ են պետք առաջնագծում` առավելագույն շատ կյանքեր փրկելու, զինվորներին բուժելու համար։ Հարցը Sputnik Արմենիա ռադիոկայանի «Կաղապարից դուրս» հաղորդման շրջանակում պարզաբանեց «Նաիրի» ԲԿ նեյրոբուժական ծառայության ղեկավար Արման Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. «Նաիրի» ԲԿ նեյրոբուժական ծառայության ղեկավար Արման Հակոբյանը, ով 10 տարի ղեկավարել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նեյրոբուժական բաժանմունքը, նշեց, որ վերջին քառօրյա ռազմական գործողությունների հետևանքով հիմնականում զինվորները ստացել են վիրավորումներ` կապված արկերի, բեկորների, կիրառված հրազենային ծանր տեխնիկայի հետ։ Մեծ խումբ են կազմում ԱԹՍ կողմից ստացված վիրավորումներով հիվանդները։

Նրա խոսքով` այս պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորումները ըստ իրենց ձևի և բարդության ավելի ծանր էին, քան, օրինակ` 90-ականներին։

Նա հայտնեց, որ Զինված ուժերում բուժծառայության առանցքը կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալն է, բոլոր ծանր դեպքերը կենտրոնանում են այս բուժհիմնարկում։ 2008-2012 թվականներին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը համալրվեց նորագույն սարքավորումներով, որոնք մինչև այսօր պահպանում են իրենց արդիականությունը։

«Սակայն նշեմ, որ բացի մասնագիտական և տեխնիկական վերազննումից, Զինված ուժերում մեծ նշանակություն ունի բուժապահովումը և էտապային տեղահանումը։ Փորձը ցույց է տվել, որ ճիշտ կազմակերպչական աշխատանքը մեծ թվով վիրավորների պարագայում շատ ավելի կարևոր է և գնահատելի, քան զուտ մասնագիտական վիրաբուժական միջամտությունը»,- նշեց Հակոբյանը։

Նա փաստեց, որ քառօրյա պատերազմական գործողությունների ժամանակ ռազմական բժիշկներին օգնության հասան մեծ թվով քաղաքացիական բուժհիմնարկների, օրինակ` «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ բուժաշխատողները, և նրանք միասին մեծ աշխատանք կատարեցին։

ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ ԵՆ, ՈՐ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ - Sputnik Արմենիա
Վիրավոր զինվորներն ապաքինվում են, որ վերադառնան ծառայության
Հակոբյանը նշեց, որ բուժօգնության ոչ բոլոր տեսակները պետք է ցուցաբերվեն հենց առաջնագծում, շատ դեպքերում լուրջ մասնագիտական միջամտություն է անհրաժեշտ։

«Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ կան հենց նեյրովիրաբուժական պրոֆիլի` գանգուղեղային, ողնուղեղային վիրավորումներ, որոնց վիրահատությունները չպետք է կատարվեն առաջնագծում տեղակայված հոսպիտալներում, դրանք պետք է կատարվեն միմիայն փորձ ունեցող մասնագիտական և տեխնիկական ապահովվածություն ունեցող բուժհիմնարկներում, իսկ դա մեզանում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալն է»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով` այսօրվա ռեանիմացիոն-վերականգնողական միջոցառումները թույլ են տալիս կազմակերպել հիվանդի տեղահանումը` ընդհուպ մինչև 6-10 ժամ։

Հակոբյանը կարևորեց նաև վերականգնողական բուժման անհրաժեշտությունը, սակայն այսօր Հայաստանում նման մասնագիտացված կենտրոն գոյություն չունի։ Այնինչ շատ հիվանդների ոչ թե բուժում է պետք, այլ մասնագիտական խնամք։

 

 

 

 

Լրահոս
0