Открытие экспозиции, в честь юбилея программы ОБА-НА!

Լևոն Օգանեզով. «Եթե կռվել, ապա այնպես, ինչպես հայը»

1697
(Թարմացված է 13:48 21.04.2016)
Մոսկվայում ծնված, մեծացած ու այսօր էլ Մոսկվայում ապրող ու ստեղծագործող Լևոն Օգանեզովը երբեք առիթը բաց չի թողնում ու Հայաստան է գալիս: Վերջին տարիներին հայազգի հայտնի արվեստագետը, որպես ժյուրիի անդամ, պարբերաբար մասնակցում է Գյումրիում անցկացվող երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Լևոն Օգանեզովը Գյումրի կատարած այցի ժամանակ սովորաբար վարպետության դասեր է տալիս ու ելույթ ունենում հայ հանդիսատեսի համար: Այս անգամն էլ բացառություն չէր. Օգանեզովն էստրադային ժանրով ներկայացրեց Պյոտր Լեշչենկոյի «Սիրո գինի» համերգային ծրագիրը: Վիտուոզ կատարում, հանդիսատեսին գրավելու յուրօրինակ ձիրք ու անմիջականություն. ինչպես միշտ Լևոն Օգանեզովն իր ամպլուայի մեջ էր:

Համերգի ավարտին ՌԴ ժողովրդական արտիստը, պատասխանելով Sputnik Armenia-ի թղթակցի հարցերին, անկեղծացավ.

«Այստեղ ամեն ինչ այլ է: Մեզ մոտ հանդիսատեսը ծափահարում է միայն համերգի առաջին ու երկրորդ մասերի ավարտին, իսկ այստեղ այնքան անկեղծ են, ծափահարում ու ողջունում են, երբ հավանում են, ամեն ինչ սրտից բխած է: Շատ հրաշալի երեխաներ էլ ունեք, իրոք օժտված սերունդ է»:

  • Լևոն Օգանեզովը Գյումրիում
    Լևոն Օգանեզովը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Լևոն Օգանեզովը Գյումրիում
    Լևոն Օգանեզովը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Լևոն Օգանեզովը Գյումրիում
    Լևոն Օգանեզովը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 3
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Լևոն Օգանեզովը Գյումրիում

Օգտվելով առիթից` ՌԴ ժողովրդական արտիստն անդրադարձավ նաև ղարաբաղա-ադրբեջանական վերջին դեպքերին:

«Հայաստանից լավ երկիր չկա՝ Հայաստանը եղել է, կա ու կմնա ամենալավ երկիրը: Այս խնդրի լուծման համար դիվանագիտական մոտեցում պետք է ցույց տա նաև Ռուսաստանը: Պատերազմից վատ ոչինչ չկա, բայց եթե կռվել, ապա այնպես, ինչպես հայերը: Կարծում եմ` ամեն ինչ լավ կլինի, սա էլ կավարտվի։ Աստված մեր տղաներին քաջություն ու արիություն տա»,- ասաց Լևոն Օգանեզովը:

Համերգը բարեգործական էր, և համերգից գոյացած ողջ հասույթը կփոխանցվի Ղարաբաղին:

© Sputnik / Արմենուհի Մխոյան
Լևոն Օգանեզովը Գյումրիում համերգային ծրագրով է հանդես եկել

 

1697