00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհլերյանի արարքը փոխեց ամերիկահայ դերասանի կյանքը

© Sputnik / Aram NersesyanАрут Басмаджян
Арут Басмаджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում և Գյումրիում ցուցադրվեց Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի հիման վրա բեմադրված հայտնի ներկայացումը։ Գլխավոր դերում հանդես եկավ Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդը` Հարութ Բասմաջյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի-Sputnik, Լաուրա Սարգսյան. «Թեքեյան» մշակութային միության Մհեր Մկրտչյանի անվան թատերախումբը «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացումը ցուցադրել է ապրիլի կեսին Երևանում և Գյումրիում։ Ներկայացման հիմքում ընկած է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին` Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանի դատավարության պատմությունը։

Սողոմոն Թեհլերյանի կերպարը մարմնավորած ամերիկահայ դերասան Հարութ Բասմաջյանն ասում է, որ Թեհլերյանը նշանակալի դեր է ունեցել իր կյանքում։

«Թեհլերյան խաղալը մեծ պատասխանատվություն էր, չէ՞ որ ներկան ու անցյալը տարբերվում են իրարից։ Պետք էր իմ հերոսի զգացմունքները ճիշտ ու հավաստի ներկայացնել»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հարութ Բասմաջյանը։

Դերասանը Հայոց ցեղասպանությունը տեսած ընտանիքի հետնորդ է։ Նրա նախնիները 1915թ.-ի կոտորածներից հետո Սիրիա են փախել Խարբերդից։ Հարութը ծնվել է Հալեպում։

Նա արդեն 13 տարի է` ապրում է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում, և չորս տարի է` խաղում է «Թեքեյան» մշակութային միության Մհեր Մկրտչյանի անվան թատերախմբում։

Հարութը խոստովանում է, որ Թեհլերյանի դերը նրան ավելի ուժեղ և հայրենասեր է դարձրել, չէ՞ որ մի բան է, երբ դու կարդում և լսում ես պատմությունը, մեկ այլ բան, երբ ստիպված ես լինում ապրել այն։

«Ես վախենում էի, որ այս դերն իր հետքը կթողնի և դրանից դուրս գալ չեմ կարողանա, ուստի դատարանում Թեհլերյանի հայտնի մենախոսությունը թույլ տվեցին ասել միայն բեմում խաղալու ժամանակ։ Փորձերի ժամանակ ես այդ մենախոսությունը չեմ ասել»,- ասում է Հարութը։

Նրա խոսքով` սփյուռքում մինչև հիմա էլ ցավով են հիշում 1915թ.-ի իրադարձությունները։ Սակայն Հարութի վերաբերմունքը հարյուրամյա վաղեմության դեպքերի նկատմամբ մի փոքր փոխվել է։

«Ես հպարտ եմ, որ այդ սարսափից հետո մենք կարողացել ենք ապրել ու մինչև հիմա էլ կանք, արարում ենք, ստեղծագործում ենք և կարողանում ենք զարմացնել աշխարհին»,- ասաց Հարութը։

Թատերախմբի մի մասն արդեն մեկնել է, մյուսները մնացել են Երևանում։ Հարութն իր բեմակիցների հետ մասնակցելու է ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումներին։

«Թեքեյան» մշակութային միության թատերախումբը հիմնել է դերասան Հակոբ Վարդիվարյանը ` ի պատիվ հայ դերասան Մհեր Մկրտչյանի։ Թատերախումբն արդեն 17 տարվա պատմություն ունի։

 

 

Լրահոս
0