Получившие ранения в результате обстрелов с азербайджанской стороны дети в больнице

Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաներն արդեն ապաքինվում են

29
(Թարմացված է 19:06 17.04.2016)
Արցախում հրթիռակոծության հետևանքով վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանին և 11-ամյա Գևորգ Գրիգորյանին այցելել է ՀՀ առողջապահության նախարարը

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Նեղ մասնագետներից բացի, Արմեն Մուրադյանին ուղեկցել են նաև հոգեբանները, քանի որ կարևորվում է երեխաների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական շուտափույթ և լիարժեք ապաքինումը։

Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, բժիշկները նախարարին տեղեկացրել են, որ երեխաների ինքնազգացողությունը լավ է, նրանց արդեն վիրակապում են առանց անզգայացման:

Երեխաներն ինքնուրույն նստում են, կանգնում, փորձում քայլել քայլակի օգնությամբ։ Տեղի մասնագետների հետ Արմեն Մուրադյանը մանրամասն քննարկել է երեխաների բուժման հետագա ռազմավարությունը։

Արմեն Մուրադյանն այցելել է վիրավոր երեխաներին
moh
Արմեն Մուրադյանն այցելել է վիրավոր երեխաներին
29