Площадь Республики. Ереван

Ապրիլի 18-ի առավոտյան Հանրապետության հրապարակը փակ կլինի

340
(Թարմացված է 17:34 17.04.2016)
Առավոտյան 10.00-ին Հանրապետության Հրապարակում կազմակերպվելու է ֆլեշմոբ-հավաք

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Հանրապետության հրապարակում նախատեսված հավաքը նկարահանվելու է դրոնով, «Ավրորա» մրցանակի համար պատրաստվող ֆիլմի համար, հայտնում են կազմակերպիչները:

«Հրապարակը փակվելու է այդ ընթացքում, վտանգավոր չի լինելու մեքենաների առումով»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ Դափնեկիրը ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը հայտարարել է մրցանակի այս տարվա դափնեկրի չորս հավակնորդների անունները՝ Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, եւ Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:

«Ավրորան» դափնեկրին կշնորհի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին ապրիլի 24-ին Երևանում:

 

340