00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԻՀԿ փաստաթուղթն աղավաղում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը

© АРКАШаварш Кочарян
Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Ստամբուլում կայացած գագաթնաժողովում Իսլամական համագործակցության կազմակերպության ամփոփիչ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղ գտած դրույթները

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ադրբեջանի և Թուրքիայի դրդմամբ փաստաթղթում տեղ գտած ձևակերպումներն ամբողջությամբ աղավաղում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որն արդյունք է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ռազմական եղանակով ճնշելու քաղաքականության, կարծում է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Տվյալ ձևակերպումներով մերժվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքը, որը հանդիսանում է նաև Իսլամական համագործակցության կազմակերպության նպատակներից մեկը և որի հիման վրա ձևավորվել է այդ կազմակերպության անդամ պետությունների մեծամասնությունը»,- նշում է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ներկայացվում է որպես զոհ, ինչը նա համարելու է աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու իր ջանքերին:

Շավարշ Քոչարյանի կարծքով՝ տարակուսանք է առաջացնում, որ ինքնորոշված ժողովրդի դեմ պայքարող Ադրբեջանը և տարածաշրջանում անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիք տարածող Թուրքիան կարողացան իրենց՝ միջազգային և միջնորդ երկրների ջանքերին հակադիր սադրիչ մոտեցումները հերթական անգամ ներառել Իսլամական համագործակցության կազմակերպության փաստաթղթում:

Իսլամական համագործակցության կազմակերպությունը Ստամբուլում ավարտված գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում, մասնավորապես, ղարաբաղյան շփման գծում մարտական գործողությունների համար մեղադրում է Հայաստանին՝ դատապարտելով «հայկական զինված ուժերի շարունակական հարձակումները Ադրբեջանի Հանրապետության (այսպես կոչված) օկուպացված տարածքներում», և իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ պահանջելով «Հայաստանի զինված ուժերն անհապաղ, լիակատար և անվերապահորեն դուրս բերել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից ու Ադրբեջանի այլ (այսպես կոչված) օկուպացված տարածքներից»։

Լրահոս
0