Весна в Ереване

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

38
(Թարմացված է 16:50 17.04.2016)
Հանրապետության տարածքում ապրիլի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ապրիլի 22-ին շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է «Հայպետհիդրոմետ» ծառայությունը:

Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ապրիլի 22-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-20-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում ապրիլի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում‵ 18-20 մ/վրկ:

Ապրիլի 18-ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է 20-22 աստիճան տաքություն, ապրիլի 19-ին՝ 22-24 աստիճան, ապրիլի 20-ին և 21-ին՝ 23-25 աստիճան, ապրիլի 22-ին՝ 18-20 աստիճան տաքություն:

38