Дорога, ведущая из села Айгепар в село Мовсес

Ճամբարակ–Ծովագյուղ ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

38
Ապրիլի 17-ին, ժամը 22.11-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ–Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

 

 

38