00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիմոնադ աճպարարի համար. հայկական կրկեսի հաջողության գաղտնիքները

© Sputnik / Дмитрий Донской / Անցնել մեդիապահոցАртист цирка Леонид Енгибаров
Артист цирка Леонид Енгибаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շրջանաձև հարթակում մի ձի է վազում, բեմի խորքում կարմիր քթով մարդն էլ տարբեր իրեր է օդ նետում` աճպարարն է: Կրկեսի միջազգային օրվա կապակցությամբ Sputnik Արմենիան ձեզ է ներկայացնում հայկական կրկեսի ստեղծման պատմությունը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հեռավոր 1928 թվականին, այսօր արդեն քանդված հայկական կրկեսի շենքի տեղում փայտե կառույց էր, որը ԽՍՀՄ-ի տարբեր կրկեսներում ելույթ ունեցող կրկեսի հայ դերասանների համար փորձեր անելու հարթակ էր ծառայում: Հայկական ազգային կրկես, որպես այդպիսին, այն ժամանակ չկար. մեղմ ասած՝ կրկեսի ժամանակը չէր: Oպերայի շենքը դեռ նոր էին կառուցում:

Ազգային կոլեկտիվի առաջին քայլերը

Նորաստեղծ օպերային թատրոնի անձնակազմն առաջին անգամ ելույթ ունեցավ 1939 թվականին Մոսկվայում, «Արվեստի տասնօրյակում», իսկ հայկական կրկեսի փայլուն առաջնախաղը կայացավ 1956 թվականին, կրկին՝ Մոսկվայում, կրկին՝ «Արվեստի տասնօրյակի» շրջանակում:

«Մոսկվայից հրաման եկավ, որ միջոցառմանը պետք է ելույթ ունենա հայկական խումբը, որը գրեթե գոյություն չուներ: Կային հայտնի կրկեսային դերասաններ, ովքեր խաղում էին այլ խմբերի կազմում», — պատմում է Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը:

Шляпа Леонида Енгибарова - Sputnik Արմենիա
Լեոնիդ Ենգիբարյանի գլխարկի անհետացման գաղտնիքը

Իմանալով առաջադրված խնդրի մասին՝ Երևան ժամանեց կրկեսային հայտնի դերասան Վաղարշակ Արզումանյանը: Նա էլ սկսեց զբաղվել մարզիկների ու կրկեսային դերասանների ընտրությամբ` առաջին հայկական կրկեսախումբը ստեղծելու համար:

«Մինչև այսօր աշխարհում ոչ ոք չի կարող կրկնել Վաղարշակ Արզումանյանի հնարքը, նա վերևից գլխիվայր էր իջնում կրկեսի հարթակ», — հիշում է Պետրոսյանը:

Առաջին ազգային կրկեսախմբի կազմում ընդգրկվեց 22 մարդ: Մոսկվայի փառատոնի ժամանակ նորաստեղծ կոլեկտիվը մեծ հաջողության հասավ, և հայկական կրկեսին Հայաստանի վաստակավոր կոլեկտիվի կոչում շնորհեցին: Անձնակազմը դեռ այդ նույն 1928 թվականին կառուցած փայտե շենքում էր «ապրում»: Ավելի ուշ՝ 1962 թվականին, բարեգործ Ռուբեն Վարդանյանի հոր` ճարտարապետ Կառլեն Վարդանյանի գլխավորությամբ կառուցվեց կրկեսի շենքը, որը կանգուն մնաց ավելի քան 50 տարի:

Ենգիբարյանը՝ Սոսի և հայկական կրկեսի կյանքում

Լեգենդար ծաղրածու Ենգիբարյանն ընդգրկվեց հայկական կրկեսի կոլեկտիվում Մոսկվայի կրկեսային ուսումնարանն ավարտելուց հետո` 60-ականներին: 1969 թվականին դարձավ կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարը, սակայն կարճ ժամանակ անց՝ 1972 թվականին, մահացավ:

Սոս Պետրոսյանի և Լեոնիդ Ենգիբարյանի առաջին հանդիպումը կայացաց թբիլիսյան կրկեսի շենքում: Դիտելով «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը՝ հավլաբարցի փոքրիկ Սոսը որոշեց կրկեսային դերասան դառնալ: Նա գնաց Ենգիբարյանի մոտ, ու հայտնի ծաղրածուն նրա մեջ տաղանդ տեսավ:

«Նա ասաց՝ երկրորդ հայը ինձանից հետո, որը կրկեսային ուսումնարան կընդունվի, դու կլինես, — հիշում է Պետրոսյանը: — Մայրս ինձ հացի էր ուղարկում, իսկ ես տուն էի գալիս՝ հացը գլխիս դրած, լիմոնադի էր ուղարկում, ես շշերով աճպարարություն անելով էի տուն վերադառնում»:

Ենգիբարյանի հետ առաջին հանդիպման հաջորդ օրը փոքրիկ Սոսին կանչեցին նրա մոտ: Ենգիբարյանն ասաց՝ եթե ցանկանում ես մեծ դերասան դառնալ, պետք է լավ սովորես դպրոցում:

«Ես վատ էի սովորում, հազիվ երեքներ էի ստանում: Եվ պատկերացրեք, որ նրա խոսքերից հետո ես Թբիլիսիի դպրոցն ավարտեցի ոսկե մեդալով», — ժպտում է Պետրոսյանն ու բացատրում, որ իր հայրն էր Ենգիբարյանին խնդրել, որ նման բան ասի:

Ժամանակն անցնում էր, Սոսը՝ մեծանում: Ավարտեց դպրոցը, ինչպես և խոստացել էր՝ ոսկե մեդալով, ընդունվեց Մոսկվայի կրկեսային և էստրադային ուսումնարան: Հրաշալի մարդկանց հետ շփվեց. նրա հետ նույն կուրսում էին սովորում Ալլա Պուգաչովան, Յուրի Կուկլաչովը, Յուրի Չերնովը, Գենադի Խազանովն ու այլ հայտնի գործիչներ:

© Սոս ՊետրոսյանՍոս Պետրոսյանը Ալլա Պուգաչովայի հետ
Сос Петросян и Алла Пугачева - Sputnik Արմենիա
Սոս Պետրոսյանը Ալլա Պուգաչովայի հետ

Ավարտական քննություններին ներկա էր ինքը` Ենգիբարյանը: Նա հիշեց Սոսին:

«Եկավ ինձ մոտ հետնաբեմ և ասաց, որ ինձ իր կոլեկտիվ է վերցնում: 1970 թվականից ես դարձա Երևանի ազգային կրկեսային կոլեկտիվի անդամ», — ասում է Պետրոսյանը:

Ենգիբարյանի մահից հետո 1972 թվականի սեպտեմբերի 1-ին Սոս Պետրոսյանը Երևանում հիմնեց Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց-ստուդիան, որն ավելի քան երեք հազար շրջանավարտ ունեցավ: Ստուդիան ստեղծելու օրվանից անվճար է գործել:

«Եթե ես աշակերտներից գումար վերցնեի, դա դուր չէր գա Ենգիբարյանին», — ասում է Պետրոսյանը:

Կրկեսի անձնակազմը պահպանում էր ավանդույթները և միաժամանակ նոր գաղափարներ կյանքի կոչում: Հայկական կրկեսում 1980 թվականին բեմադրվեց «Սասունցի Դավիթ» էպոսը:

Ժամանակ առ ժամանակ կրկեսախումբն իր համարներում ազգային տարրեր էր մտցնում: Պետրոսյանը Ենգիբարյանի խորհրդով բեմադրեց «թմբուկներով աճպարարություն» համարը, որն անչափ սիրեց համաշխարհային հանդիսատեսը:

Հայկական կրկեսն այսօր

Այսօր Երևանում կառուցվում է հայկական կրկեսի նոր, ժամանակակից շենքը, որի բացումը նախատեսվում է 2017 թվականի հոկտեմբերին: Ինչպես ասում է Պետրոսյանը, բացմանը կմասնակցեն աշխարհի լավագույն դերասանները, կրկեսային արվեստի վետերանները:

«Կրկեսին պրոֆեսիոնալ ռեժիսորներ են պետք, պարուսույցներ, նկարիչներ, դիմահարդարներ, այդ պատճառով մենք թատերական համալսարանում սեպտեմբերից կրկեսային, էստրադային և զանգվածային միջոցառումների ռեժիսուրայի նոր ֆակուլտետ ենք բացում, — ասում է Պետրոսյանը: — Ուսանողները կարող են հեռակա ուսուցում ստանալ, իսկ գործնական հմտությունները ձեռք բերել Երևանի պետական ֆիլհարմոնիայում»:

Художественный руководитель Ереванского цирка Сос Петросян - Sputnik Արմենիա
Երևանի կրկեսի բացումը կարող է նշանավորվել մեծ փառատոնով

Նոր կրկեսում, բացի կրկեսային կոլեկտիվներից, կենդանի նվագախումբ է լինելու, պարային և այլ կոլեկտիվներ: Շենքը համապատասխանելու է միջազգային չափանիշներին: Ներկայացվելու են տարբեր բեմադրություններ մեծահասակների և երեխաների համար, լինելու են համարներ սառույցի և ջրի վրա, ինչն անհնար էր պատերացնել հին շենքի պայմաններում:

Երևանի կրկեսի շինարարության աշխատանքները սկսվել են քաղաքապետարանի և «Տաշիր» ընկերությունների խմբի միջև 2011 թվականին ստորագրված համաձայնագրից հետո: Սկզբում նախատեսվում էր վերանորոգել հին շենքը, բայց հետո պարզվեց, որ շենքի տակ ջուր է կուտակվում, և որոշվեց նոր շենք կառուցել:

 

Լրահոս
0