ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Արծրուն Հովհաննիսյանի խոսքով`ստորաբաժանումներից շատերն իրենց մշտական տեղակայման վայրերում չեն, ՊԲ ստորաբաժանումների հիմնական մասը գտնվում է մարտական իրավիճակում, և այդ պարագայում շատ արագ ճշգրտում կատարել հնարավոր չէ:
«Քանի որ Ադրբեջանի հետ որևէ քաղաքակիրթ շփում չկա, գերիների մասին խոսելը դժվար է»,-ասել է նա։