00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
On air
18:55
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիրավոր զինվորներն ապաքինվում են

© Photo : official site of the Parliament of RAДепутаты НС Армении в военном госпитале им.Мурацана
Депутаты НС Армении в военном госпитале им.Мурацана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինվորների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, բոլորը ապահովված են և՛ դեղորայքով, և՛ նեղ մասնագիտական օգնությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի– Sputnik. Արմեն Մուրադյանը դժվարացավ հստակ թիվ հայտնել, թե քանի զինվոր է այս պահին բուժում ստանում Հայաստանի և Ղարաբաղի հիվանդանոցներում ու զինվորական հոսպիտալներում, բայց ասաց, որ այս օրերի ընթացքում եղել են նաև դուրս գրվածներ, ցավոք, եղել են նաև մահվան դեպքեր։

Ինչ վերաբերում է ԼՂՀ պաշտպանության բանակի հայտարարած նոր վիրավորներին, Արմեն Մուրադյանը նշեց, որ նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում։

«ԼՂ և ՀՀ պատկան մարմինների սերտ համագործակցության արդյունքում ԼՂ բուժհիմնարկներն ապահովված են բոլոր անհրաժեշտ բուժմիջոցներով, սարքերով ու մասնագետներով»,- ասաց նախարարը` ավելացնելով, որ անհրաժեշտ պաշարները համալրվել են նաև վերջին օրերի բարոյահոգեբանական վերելքի, շարքային քաղաքացիների, բարերարների, գործարարների կողմից նվիրաբերված դեղորայքով և մեծ քանակությամբ արյան պաշարով։

© Sputnik / Асатур Есаянц Արմեն Մուրադյան
Армен Мурадян  - Sputnik Արմենիա
Արմեն Մուրադյան

Արմեն Մուրադյանը նաև հայտնեց, որ մարտական գործողությունների առաջին օրերին մեկնարկած արյունատվության գործընթացն այսօր էլ շարունակվում է, չնայած առողջապահության նախարարության այն հայտարարությանը, որ արյան պաշարն արդեն իսկ բավարար է։

«Բացասական ռեզուսով արյան խնդիրը միշտ առկա է` հաշվի առնելով, որ բնակչության միայն 7%-ն է 4-րդ և 3-րդ բացասական խմբի կրիչներ։ Այս պահին նման խնդիր չունենք, բայց արյունաբանության կենտրոնն այս աշխատանքները շարունակում է, և, կարծում եմ, պաշարման գործընթացը բարձր մակարդակով է իրականացվում` համագործակցելով կենտրոնական զինվորական հոսպիտալի հետ»,- ասաց առողջապահության նախարարը` պատասխանելով բացասական արյան անհրաժեշտության մասին Sputnik Արմենիայի հարցին։

Առողջապահության նախարարը նաև տեղեկացրեց, որ այս օրերին իրեն զանգահարում են բժիշկներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից` առաջարկելով իրենց նյութական ու մասնագիտական աջակցությունը։

 

 

Լրահոս
0